Բաժիններ՝

Տողի մելիքական ապարանքում նոր հայտնագործություններ են ակնկալվում

«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում վավերացված տապանաքարերի արձանագրությունները ամբողջությամբ վերծանելու դեպքում՝ հետաքրքիր փաստեր կարող ենք ունենալ Արցախի, և մասնավորապես, Դիզակի մելիքության վերաբերյալ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանը:

««Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամների կողմից մաքրման և պեղման աշխատանքներ են իրականացվել արգելոցի տարածքում: Աշխատանքներ են կատարվել տեղանքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուց դեպի հյուսիս տեղակայված դամբարանադաշտում:

Պեղվել են 24 տապանաքարեր, որոնք թվագրվել են 17-18-րդ դարերում: Նրանց զգալի մասը պարունակում են արձանագրություններ: Կան որսի ու խնջույքի տեսարաններ պատկերող տարբեր տապանաքարեր ևս»,- նշել է վարչության պետը և հավելել, որ աշխատանքները շարունակելու պարագայում նոր հայտնագործություններ կարող են լինել, քանի որ, ըստ պատմական փաստերի, դամբարանադաշտում պետք է լինեն նաև մելիքների տապանաքարեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս