Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը:

Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս