«Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»,- նշեց Տեր-Թադևոսյանը:
Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրման մասին, գրում է ռուսական Vesti.ru-ն:
Այսօր առավոտյան 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված երկու երեխաների վիճակը ծանր է:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացրել են Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իրավիճակի կտրուկ վատացման մասին:
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները:
Ինչպես գրում է ռուսական RIA Novosti գործակալությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման մասին:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
«Հաճախ ազերիները, թոնրի ծուխ տեսնելով, կրակում էին թոնիրների վրա, մենք էլ` խմորը թողած փախչում, պատսպարվում էինք: Երբ կրակոցները դադարում էին, հետ էինք գալիս, թոնիրը վառում, հաց թխում»:
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:
Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը:
Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Մարտի 29-ին ժամը 10:56-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի 8-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
«Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ համատեղ ուժերով ադրբեջանական ագրեսիան կանխելու պահանջով, ապա, գոնե քաղաքական մակարդակում որոշակի աջակցություն կստանա»:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը։
Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Ընթացիկ տարվա մարտի 27-30-ը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ֆրանսահայ բժիշկների՝ ուրոլոգի, պլաստիկ վիրաբույժի, օրթոպեդի կողմից կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն:
Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր Հարություն Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին ` իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում: