Բաժիններ՝

«Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ». Լևոն Մնացականյան

Այսօր տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պաշտպանության բանակում վերջին շրջանում իրականացված աշխատանքները:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես, «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցադրմանը, թե առաջնագիծն ինչքանով է ապահովված դիտարկման սարքավորումներով, Լ. Մնացականյանը նշել է, որ այն ապահովված է ամբողջությամբ, և թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ:

«Այսօր էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում և խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ լրիվությամբ վերահսկվում է մեր կողմից, իսկ ցերեկային պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև անզեն աչքով իրականացնում ենք այդ դիտարկումները: Ցերեկային ժամերին մեր հիմնական ուղղություններում ևս տեխնիկական միջոցներ են տեղադրվել, և այդ աշխատանքները համարում ենք շարունակական»,- ասել է ԱՀ պաշտպանության նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս