Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 28-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ միասին նախօրեին այցելել է շրջանի Հաթերք համայնք:
Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են
Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարեւորում ձեր չափազանց պատասխանատու եւ պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ բարերարների հետ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 24-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Շփման գծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարեւելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր եւ այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ կազմը: