Բաժիններ՝

«Ադրբեջանն այդ մասին գիտի և երբեք մեծ պատերազմի չի գնա». Կոմանդոս

«Շուշիում հաղթեց մեր ազատամարտիկը, իր մարտական ոգին։ Այդ հաղթանակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միացյալ ուժով էր։ Մեր զինվորները մեկ օրվա մեջ՝ 26 ժամում, գրավեցին բերդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց  Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Նա նշեց, որ եթե նախկինում միշտ ասում էր՝ ինչպես անենք, որ երիտասարդությունն իրենց ոգին ունենա, բայց ապրիլյան պատերազմից հետո համոզվեց՝ երիտասարդությունն իրենց չի զիջում։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Կոմանդոսը նշեց, որ դրանք ծրագրային են. «Իրենք փակ չեն անում, և չենք կարող ասել, որ մենք դրանց մասին չգիտեինք։ Ես միշտ ասել եմ, որ, եթե պատերազմ սկսվի, մենք մարդկային կորուստներ կունենանք, բայց Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինեն։ Նրանց նավթահանքերը, էլեկտրակայանները և այլն, եթե մենք վնասենք, ապա Ադրբեջանի 40%-ը կզրկվի էլեկտրականությունից։ Բաքուն նստած է նավթի տակառի վրա, և, եթե մենք այն պայթեցնենք, ապա Ադրբեջանը հօդս կցնդի, դրա համար Ադրբեջանը մեծ պատերազմի չի գնա։ Ես հանգիստ եմ ու մեկնում եմ Արցախ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031