Բաժիններ՝

«Ադրբեջանի ագիտպրոպը բացահայտում է այն հավանական զարգացումները, որոնց պատրաստվում է Բաքուն». Սենոր Հասրաթյան

Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն…»,- գրել է Հասրաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031