Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնիսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի վեց շտապօգնության ավտոմեքենա, որոնց բանալիներն այսօր ԼՂՀ ՊԲ-ի շտաբի պետ Կամո Վարդանյանին են հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ:
«Չնայած լինում է նաև այնպես, որ այդպիսի «տպավորիչ» արդյունքի էլ չեն հասնում: Քիչ հավանական է, որ ներկա «ինտենսիվ» բանակցությունները հանգեցնեն բեկման ղարաբաղյան խնդրի լուծման գործում, որովհետև կողմերը շարունակում են ունենալ միմյանց բացառող դիրքորոշումներ: Ավելի քան հավանական է, որ այս դանդաղընթաց պատերազմը կշարունակվի: Հայաստանին անհրաժեշտ է գտնել առավել արդյունավետ մեթոդներ` չեզոքացնելու Բաքվի դանդաղընթաց պատերազմի սցենարը»,-ավելացրեց քաղաքագետը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է:
Ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլև ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը:
Եռասերունդ Երկրապահը հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգեց նաև Արցախում։
Ամբողջ օրը լուրեր էի լսում, ամբողջ օրը, բայց Թալիշի մասին դեռ ոչինչ չէի լսել: Քրոջս հետ խոսեցի: Քույրս երևի չէր էլ պատկերացնում, որ ես այդ մասին չեմ լսել: Ասաց՝ Թալիշն են ռմբակոծել: Ասացի՝ չէ, Թալիշը չէ, ես լսում էի՝ Մարտակերտն ու Աղդամն են ասում: Քույրս լռեց: Էլ ոչինչ չասաց: Հետո իմացա, որ հենց Թալիշից, Մատաղիսից են սկսել: 4 օր տանջանք էր, ահավոր էր: Աշխատում եմ: Աշխատանքի վայրում էի: Խելագարի պես գնում-գալիս էի: Զանգի էի սպասում:
Այսօր ադրբեջանական պրոպոգանդան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:
«Փաստահավաք գործունեությամբ և այդ գործընթացի կազմակերպմամբ զբաղվում են իրավապահ մարմինները, որովհետև այնտեղ դիակների զննության, ապացուցողական բազան քրեական գործերի շրջանակում իրենք են անում: Այժմ փաստաթղթերը ձևավորելու փուլում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով միջազգային տրիբունալ դիմելու գործընթացը ո՞ր փուլում է:
Կրկին սենսացիավազք ու կրկին ապատեղակատվություն: Ես չեմ հաստատել որ ինտենսիվ հրետակոծություն է:
Ապրիլի 23-ին`ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս պահին իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի ռեժիմի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը ճշմարիտ ուղի է, սակայն դա չի լուծում խնդիրը:
Օրերս նոր թափ ստացած մադրիդյան սկզբունքների, այդ թվում տարածքների զիջման թեման լուրջ քննարկման առարկա է նաեւ Արցախում։ Այդ մասին խոսվել է նաեւ Ազգային ժողովի նիստում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել սոցցանցերի օգտատերերին չտարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագիծը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս- Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր ցույց տվեց:
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահների մակարդակով, այլ դիմելու են Գերմանիային` ԵԱԿՀ գործող նախագահությանը, որպեսզի այդ մեխանիզմների ներդրումը լինի»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ
Մեր հրետանային մարտկոցը մարտի մեջ է մտել ապրիլի 2-ի լուսադեմին՝ ժամը չորսին: Գիշերը ժամը երկուսին առաջնագծից չընդհատվող կրակոցների ձայներ լսեցինք:
Ահա Մարիամը, որ անընդհատ փորձում է կապ հաստատել ամուսնու հետ և զարմանում, թե ինչու է Հովսեփի հեռախոսն անջատված, իսկ զինվորներն ի պատասխան Մարիամի հարցման՝ ասում են, թե հեռախոսը չեն կարող փոխանցել նրան: Եվ վերջապես՝ ահա հրամանատարին կորցրած զինվորները, ահա Արցախի լեռներն ու դաշտերը, որտեղ հավերժացան հերոս սասունցին ու նրա խոսքերը՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք…»:
Ընդհանուր առմամբ, դոլարային արտահայտությամբ ապրիլի 21-ի դրությամբ փոխանցվել է 7 մլն 59.6 հազար դոլար։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:
Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: