Բաժիններ՝

«Եղել է ընդհանուր պլանավորված ծրագրավորված հարձակում». Լևոն Մնացականյան

Անցած տարվա ապրիլին հակառակորդը որոշելով, որ ի վիճակի է ուժային եղանակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին դիմեց ռազմական գործողությունների:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Հակառակորդը ռազմական գործողություններին ընդգրկեց իր ամբողջ զինանոցը, չնայած տարբեր հայտարարություններով նշվում է, որ լրիվությամբ չի կիրառել, սակայն ես այդ մտքին համակարծիք չեմ:Օգտագործվել են և՛ հատուկ նշանակության զորամասեր, և՛ ստորաբաժանումներ, զանգվածային խոցման միջոցներ, հրետանային, հրթիռային, զանգվածային զրահատանկային ստորաբաժանումներ, արդի տեխնոլոգիաներ ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, խոշոր տրամաչափի միջոցներ՝ արտասահմանյան արտադրությամբ, ոչ ադրբեջանական»,- ասել է Լ. Մնացականյանը հավելել, որ բոլոր ուղղություններով միաժամանակյա հարձակումները մեզ հուշում է, որ եղել է ընդհանուր պլանավորված ծրագրավորված հարձակում:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ մեր զորամասերն ու ստորաբաժանումներն ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք պատասխան են տվել և ձախողել են հակառակորդի բոլոր ծրագրերը հյուսիսային, հարավային և կենտրոնական ուղղություններում:

«Ըստ մեր գնահատականների՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը և իրենց միջնորդությամբ հաստատվել հրադադարի համաձայնագիր»,-մասնավորապես ասել է Լ. Մնացականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս