Ջեբրայիլի մարտական դիրքերում զինվորները պատմում են քառօրյա պատերազմի մասին:
Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվրական հոսպիտակում բուժում ստացող զինծառայող Դավիթը վիրավորվելէ ապրիլի 2-ին: Նա 2 ամսվա զինծառայող է, ծառայում է Մատաղիսում: «Ռմբակոծում էին զորամասը,- դեպքը հիշում է Դավիթը,- Սկսեցին ռմբակոծել: 5-10 մետրի վրա ընկավ ռումբը: Իմ ականջն է վնասվել հիմնականում, մեկ էլ՝ գլուխս»: Զինծառայողն ասում է՝ ցանկանում է ապաքինվել ու մեկնել ծառայության:
«Մեր տղաներն առաջին բուժօգնությունը ցույց տվեցին: Տարան Մարտակերտի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ, հիմա էլ՝ այստեղ: Ամեն ինչ լավ է, կարևորը դա է, ամեն ինչ դեպի լավն է գնում,- ասում է նա ու շարունակում,- Ճիշտ է՝ ասում են՝ առուն թռի, նոր ասա՝ հոպ, բայց հիմա ամենակարևորը՝ դեռ բուժվենք, լավանանք, հետո առաջին նպատակը՝ տղաներին հասնելն է, իրենց հետ լինելն է»:
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները ու խաղաղ կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Կրկին մանկություն ընդհատվեց, կրկին հանուն հայրենիքի մարտիրոսվեցին հերոս տղաներ, կրկին վտանգի մեջ հայտնված հայրենիքը համախմբեց աշխարհասփյուռ հայությանն ու մի կուռ բռունցք դարձրեց: Նույնիսկ օրհասական այս օրերին Արցախը մի վայրկյան անգամ չընկրկեց: Մարդիկ առանց տագնապի եւ խուճապի շարունակում են աշխատել ու արարել իրենց հայրենի հողի վրա: Արցախն ապրում է, Արցախն ավելի, քան երբեւէ ուժեղ է:
Ստեփանակերտից առաջնագիծ մեկնեցին Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերից մեծ թվով կամավորականներ: Սյունիքի մարզից առաջնագիծ մեկնողների մեջ էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:
«Ճիշտ կլինի դիմել Ռուսաստանին` ասել, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի սադրիչ գործողությունների հարցը բարձրացնի ՄԱԿ անվտանգության խորհրդում, և հասնել նրան, որ գործն ուղարկվի Միջազգային քրեական դատարան: Նման պրակտիկա կա: Սուդանում Դարֆուրի ցեղասպանության ժամանակ, երբ այդ երկիրը Միջազգային քրեական դատարանի անդամ պետություն չէր, ՄԱԿ անվտագության խորհրդի որոշմամբ դատարանը քննեց այդ գործը, և Սուդանի նախագահն էլ համարվեց ցեղասպանության իրականացման գործում պատասխանատու: Գործընթացը հեշտ չէ, բայց և բոլոր հնարավորությունները փակված չեն»,-ասաց Արմեն Մարուքյանը:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ցանկը, թե Ռուսաստանի Դաշնությունից ինչ նյութական օժանդակություն է տրամադրվել ԼՂՀ-ին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին:
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:
«Վրաստանն ամեն կերպ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ բանակցություններին ու շփումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
«Այս պատերազմն ավելի շատ հրետանային էր»,- չորսօրյա պատերազմի մասին պատմում են զինվորներն ու կապիտանը:
Ռուսական «Վզգլյադն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ կողմերի միջև՝ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
«Կրակոցները սկսվեցին ուշ գիշերով, այնուհետեւ հրետակոծել են նաեւ գրադ կայանքից: Ականն ընկավ մեր պատշգամբի դեմը: Բնակիչներով որոշեցինք իջնել նկուղ, սակայն սպայական շենքերի նկուղներից մեկն էր նորմալ վիճակում, մնացածը ջրալցված էին, այդ պատճառով բնակիչները նստեցին մեքենաներն ու շարժվեցին Ստեփանակերտ»,- պատմում է Գայանեն։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերական զինադադարից 22 տարի անց վերսկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները:
Իշխանությունների հանդեպ նույնիսկ շատ լոյալ հանրային դեմքերը, լրագրողներն ու լրատվամիջոցները սկսեցին շատ կոշտ հարցադրումներով դիմել «վերևներին»։
Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում:
Գուրգենը տան միակ բնակիչն է. կինը մահացել է 5 տարի առաջ, աղջիկներն ամուսնացած են։ Դեպքի պահին Գուրգեն Նալբանդյանը տանը չէր: «Վարչակազմի շենքում էի. ծանոթներիցս մեկն ասաց, որ տունս վնասվել է: Դու մի ասա` ոչ թե վնասվել է, այլ տնիցս բան չի մնացել»
«Սարսանգ ջրամբարի ջուրը լրիվությամբ չի օգտագործվում եւ մենք ջուր ենք կորցնում, իսկ եթե ջուր ենք կորցնում, ապա կորցնում ենք նաեւ փող»,- ասում է Մատաղիսի կասկադի տեղամասի պետ Սերգեյ Ղրաղյանը։
Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Անահիտը Մարտակերտից քառօրյա պատերազմի օրերին չի հեռացել, միայն թոռնիկներին տեղափոխել է Արջաձոր գյուղ՝ բարեկամների մոտ։
«Ռուսաստանը դիտարկվում է որպես դաշնակից, որի վրա Հայաստանը մեծապես հենվում է երկրի անվտանգության գործում։ Ռուսաստանը, սակայն, զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին, եւ պատրաստ չէ հանուն Հայաստանի վատացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- ասում է ԱՄՆ-ի կոնգրեսականը։
Ապրիլի 16-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին: Վարչապետը նշել է, որ բացի Մայր Հայաստանից այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին: Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում Ջավախքի և ջավախահայության ունեցած ներդրումը:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ:
«Ձեռք բերված համաձայնությունը հիմնականում պահպանվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- այսօր ՀՀԿ խորհդրի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: