Կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ դարձրած «թավշյա հեղափոխականներն» ուղն ու ծուծով թաթախված են կոռուպցիայի մեջ։ Տարբեր ամբիոներից հայտարարում են, թե իբր Հայաստանում առնվազն համակարգային կոռուպցիան վերացրել են, մինչդեռ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն սկանդալների պակաս չկա։
«Իսկ քանի որ բյուջեով պլանավորած ցուցանիշների կատարման պարտավորությունը ֆինանսների նախարարությանն է նաև, ուստի նրանք, հիմքում դնելով հորիզոնական արդարության սկզբունքը, հիմա առաջարկում են հրաժարվել շրջանառության 5 տոկոսանոց հարկից, որովհետև արդար չէ, երբ նույն գործն անող մեկը վճարում է 5 տոկոս, մյուսը՝ 20 տոկոս հարկ։ Առաջարկված փոփոխությունը հենց այդ անհավասարության չեզոքացմանն է միտված»,- ասաց Արամյանը։
Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին օրերին դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի ոչ զգալի արժևորումը, ըստ տնտեսագետների, դեռ կշարունակվի։ Մասնագետները սա պայմանավորում են՝ ինչպես դեպի Հայաստան դոլարային հոսքերի կրճատմամբ և ԿԲ-ի վարած փողի էժանացման` վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությամբ, այնպես էլ՝ դոլարի ու եվրոյի համաշխարհային շրջանառության մեծացմամբ։
«Այդ նույն ֆինանսների նախարարին պետք է ասել՝ 6 տարի է, ասում ենք՝ տնաքանդություն է միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու որոշումը. հարկե՛ք նրանց։ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առևտրականներին հարկերից ազատելը պետականակործան որոշում է, ուստի հիմա թող ասեն, թե որքա՞ն կորուստ է կրել պետական բյուջեն Երևանից դուրս գործող միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու հետևանքով»։
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա՝ հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում, ասում է Կենտրոնական բանկի նախագահը։ Այդ պահանջարկն էլ բերել է վարկերի թանկացման։
Նիկոլ Փաշինյանը, քիչ է, բիզնեսին ճնշում, հազար ու մի պատճառաբանություն է բերում՝ բիզնեսի հարկային բեռն ավելացնելու, ավելի շատ գումարներ գանձելու համար, հիմա էլ Աննա Հակոբյանն է որոշել օր ու մեջ միջոցառումներ կազմակերպել ու բարեգործության անվան տակ՝ բիզնեսից «նալոգներ» հավաքել իր «Իմ Քայլը» հիմնադրամի համար։
Ավարտվում է այն ոսկե շրջանը, երբ իշխանությունների կամքից անկախ, փողը ջրի նման հոսում էր պետական բյուջե։ Իրենք էլ գլուխ էին գովում, թե գերակատարում են բյուջեի մուտքերը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո դոլարը Հայաստանում էապես արժեզրկվեց։ Նախկին 480-490 դրամից՝ վերջին երեք տարիներին ամերիկյան արժույթի փոխարժեքը գտնվել է հիմնականում 400 դրամից ցածր մակարդակում։
Եվրամիության երկրների կշիռը հայկական արտահանման մեջ 5 անգամ ավելի փոքր է, քան միայն Ռուսաստանինը։ Ու դա անգամ այն պարագայում, երբ այս տարի Ռուսաստանի բաժինն ավելի քան կիսով չափ կրճատվել է։
«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանմանն առնչվող դրվագներով, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չի տեսնում 2024 և 2025 թվականների ֆինանսական գլխավոր փաստաթղթերի միջև։
Ազգային ժողովը վաղը մեկնարկող հերթական նստաշրջանին պատրաստվում է քննարկել 2025թ. պետական բյուջեի նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնության քվեարկության արդյունքները, իհարկե, կանխատեսելի են, սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է լռել ու չարձանագրել բյուջեի նախագծում տեղ գտած թերությունների մասին։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն ավարտեցին 2025թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Սակայն գալիք տարվա բյուջեի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար առաջիկայում ԱԺ օրակարգում ներառվող բուն նախագիծն առավել նպատակահարմար է դիտարկել՝ ինչպես ընթացիկ տարվա՝ 2024թ. բյուջեի կատարման, այնպես էլ՝ 2024 և 2025 թվականների բյուջեների հիմնական տարբերությունների համատեքստում։
«Սակայն կենսաթոշակների, պետական ծառայողների աշխատավարձերի լուրջ աճի․․․ մասին խոսակցություն ընդհանրապես չկա,- նշեց նա՝ նաև այս համատեքստում ցավով արձանագրելով նաև, որ բացարձակապես հաշվի չի առնվում կանխատեսվող աճի ներառականության և անհավասարության խորացող պրոբլեմը»։
Ոսկու մեծաքանակ վերաարտահանումը, որը տարեսկզբին դարձել էր Հայաստանի տնտեսության բարձր աճի հիմքը, վերջին ամիսներին էապես կրճատվել է։ Կրճատվել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։
Ադրբեջանում մեկնարկելիք COP29-ին ընդառաջ՝ Հայաստանում շարունակվում են բուռն քննարկումներն ու դիտարկումները Հայաստանի հնարավոր մասնակցության, դրա նպատակահարմարության վերաբերյալ, քննարկվում են պայմանները, թե որ դեպքում կարող է Երևանը մասնակցելու որոշում կայացնել:
Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյան»-ի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ:
Վերջին տարիներին զբոսաշրջությանը հատկացված բյուջետային գումարներն էապես ավելացրել են, իբր զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար, սակայն հակառակն է տեղի ունենում։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն այս տարի էապես նվազել է։ 9 ամսում 130.000-ով ավելի քիչ այցելու է եղել։
Նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ նախկին ընդդիմադիրների ամենասիրելի թեման հենց պետական պարտքն էր, որի քննադատությամբ, այդ թվում՝ այսօրվա իշխանության մաս կազմող նախկին տնտեսագետներն ու ակտիվիստները, հանրային հեղինակություն ու փող էին վաստակում։
Կենտրոնական բանկը մտահոգություններ ունի նաև շինարարությանը տրամադրվող վարկերի ակտիվության առումով՝ պայմանավորված հատկապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող դրսևորումներով։
Դոլարի ու եվրոյի բաժինն ընդհանուր արտահոսքի մեջ կազմել է գրեթե 77 տոկոսը կամ 2,1 միլիարդից ավելի։ Սա անհամեմատ ավելին է, քան այս խողովակով Հայաստան մտնող դոլարն ու եվրոն։ Մասնավոր փոխանցումների միջոցով այս տարի մուտք է եղել ընդհանուր առմամբ շուրջ 1,3 միլիարդին համարժեք դոլար ու եվրո, գնացել է 2,1 միլիարդին համարժեք դոլար ու եվրո։ Դուրս գնացած դոլարն ու եվրոն 800 միլիոնով գերազանցել են մուտքերին։
Ռուսաստանը շարունակել է Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների առումով լինել առաջատարը, չնայած հոսքը ոչ վաղ անցյալի հետ համեմատած՝ էապես կրճատվել է։ Դրա վրա, բնականաբար, ազդեցություն են ունեցել՝ ինչպես Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, այնպես էլ՝ երկու երկրների միջև առկա քաղաքական լարվածությունը։
Իշխանության գալուց հետո նորօրյա պաշտոնյաների կյանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխվել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժեք բնակարանների, բիզնեսների տեր են դարձել, այլև արդեն չեն բավարարվում «հասարակ պադավատներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժեք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշվին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։
«Լուրջ խնդիր ունենք։ Արդյունաբերությունում անկում ունենք, եթե մենք նայում ենք արդյունաբերությանը, ապա տեսնում ենք, որ այնտեղ հիմնականում վերաներդրված շահույթն է՝ հանցագործության և էներգետիկայի ոլորտում. նոր ներդրումներ չկան։ Հայաստան արանքներ են գալիս նաև Ռուսաստանից և վերաարտահանվում երրորդ երկրներ, իսկ մեր տնտեսությանը մնում է մուտքի և ելքի համար վճարված տուրքը, և հենց դրա հաշվին է, որ ունենք բարձր տնտեսական ցուցանիշներ»,- ասաց Վարդան Արամյանը։
Պաշտոնյաների ընտրության և նշանակման համար անհրաժեշտ է ճիշտ նշաձողեր սահմանել և կիրառել «երեք տարբերակում»՝ առաջ մղել նրանց, ովքեր ակտիվորեն ստանձնում են պատասխանատվություն, չեն երկնչում և իրականացնում են հանձնառած աշխատանքը։ Ինչպես նաև, խթանել է հարկավոր տնտեսական չսպառված պոտենցիալ ունեցող մարզերը, որպեսզի հենց դրանք լինեն երկրի տնտեսական զարգացման հենքը և առաջատարները։
Նրա դիտարկմամբ՝ 2025 թվականի բյուջեի նախագծում արհեստավարժությունն ու պոպուլիզմն առճակատման մեջ են. մի կողմից՝ բյուջեի ուղերձում կարդում ենք պոպուլիստական ցանկություններ, թե Կառավարությունը հավակնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի, կամ խթանում է ներդրումները, մյուս կողմից՝ տեսնում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք խիստ բացասաբար են ազդելու տնտեսության վրա։
Ամեն ինչ զավեշտի են վերածել, անգամ պաշտոնական վիճակագրությունն են դարձրել քմահաճույքի առարկա։ Ինչպես ուզում, փոխում են, վերանայում-վերաձևում են, ավելացնում-պակասեցնում են՝ հարկ էլ չեն համարում պարզաբանում տալ։ Պաշտոնական վիճակագրությունը հասցրել են աբսուրդի։ Հարյուրավոր միլիոն դոլարներ կարող են։
Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։
Անկախ նրանից, թե կառավարությունը կգնա բյուջեի մասնակի կրճատման, թե դեֆիցիտի ավելացման ճանապարհով, երկու սցենարների դեպքում էլ հետևանքները ծանր են լինելու տնտեսության և, վերջին հաշվով, նաև բնակչության համար։
Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող՝ Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը:
«Օրվա վարվող քաղաքականությունը բացարձակապես ադեկվատ չէ ռազմաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, էթնոմշակութային ռիսկերին ու մարտահրավերներին։ Եվ այլընտրանքների փնտրտուքների մասին կարող ենք խոսել, եթե բոլոր առումներով ձախողված ու տապալված այս իշխանությունը հեռանա,- նշեց մասնագետը՝ վստահեցնելով, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն անգամ 2-3 տարվա ռազմավարական ծրագրեր մշակել,- Իրադրային՝ այո՛, կառավարվում է, բյուջեն կարողանում է հավասարակշռել, որովհետև պարտք են տալիս»։