«Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Դատարանի անհիմն որոշումը, բնականաբար, կբողոքարկվի վերանքնիչ դատարան, իսկ մինչ այդ, կոչ ենք անում ու հորդորում ենք արդարադատություն իրականացնող մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակում և չտրվել քաղաքական իշխանության այսպես կոչված սադրանքներին»։
Վարկային շուկան վերջին տարիներին Հայաստանում բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Ֆինանսական կառույցները մեծ քանակությամբ վարկեր են տրամադրել։ Վարկերի ծավալները՝ ինչպես տարեցտարի, այնպես էլ՝ ամսեամիս ավելացել են, երբեմն՝ բավական կտրուկ։ Եղել են, իհարկե, առանձին ամիսներ, որ որոշակի պասիվություն է դրսևորվել, պորտֆելի նվազում է եղել, բայց կտրուկ ու էական փոփոխություններ այդ առումով չեն եղել։ Այն, ինչ արձանագրվել է այս տարվա ապրիլին, ոչ մի կերպ չի տեղավորվում նախորդ շրջանի տրամաբանության մեջ։
Քիչ առաջ ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է, որովհետև այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը, խոչընդոտում է մեկ անձի կամքով կառավարվող քաղաքական համակարգի ձևավորմանը և զսպում է փաստացի վարչապետի ակնհայտ ավտորիտար նկրտումները։
Պարբերականի տվյալներով՝ Վարշավան պահանջում է միջոցների ամբողջական վերադարձ:
Axios-ի լրագրողը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, քիչ առաջ հայտնել է, որ սկսվել են հարվածները Իրանին:
Ադրբեջանական AzerGold ընկերությունը ներկայացրել է Սոթքի ոսկու հանքավայրի այն հատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, որը 2020 թվականի պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Ադրբեջանում հանքավայրն անվանում են Զոդի կամ Սոյուդլուի հանքավայր։
Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Սրանք այն ոչ բոլոր նախընտրական նախաձեռնություններն են, որոնց միջոցով պետական միջոցներն ու պետական լծակներն օգտագործելով՝ ընտրություններից առաջ փորձեցին ձայներ ապահովել ՔՊ-ի համար։ Այդ շարքն այնքան երկար է, որ ամբողջը նույնիսկ անիմաստ է հիշատակելն ու թվարկելը։ Բայց դա այն է, ինչով իշխանությունը փորձեց ապահովել իր վերարտադրությունը՝ պետական միջոցների հաշվին համատարած կաշառելով ու խոստումներ բաժանելով ընտրողներին։
Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնում՝ իր արտաքին հովանավորներին հաճոյանալու համար։ Պատրաստ է մինչև վերջ վատություն անել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ինքնիշխանության քողի տակ կործանում է երկրի տնտեսությունը՝ թքած ունենալով հետևանքների վրա։
Արդարացնելու համար պետական միջոցների անխնա վատնումը՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում այն միտքը, թե պետական փողերն իշխանությունները ծախսում են նույն էֆեկտիվությամբ, ինչպես քաղաքացիներն են ծախսում իրենց ընտանեկան բյուջեները։
Հաշվի առնելով քաղաքական հետևանքները՝ ընտրություններից առաջ իշխանություններն ամեն ինչ արեցին խուսափելու էլեկտրաէներգիայի թանկացումից։ Սակայն այն, ինչ այս պահին տեղի է ունենում էներգահամակարգում՝ մոտ ժամանակներս անխուսափելիորեն տանելու է հոսանքի սակագների բարձրացման, ու դրանից խուսափել անհնարին է լինելու։
Մինչ կներկայացնենք իշխանական վերնախավի ստացած միլիոնները, նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա մարտին պաշտոնապես Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 329 հազար դրամ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարվա մարտին էր։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին։
Իրականում, հունիսի 7-ը շանս է հենց Փաշինյանի համար: Նորմալ ընտրություններ կազմակերպելու և անցնցում հեռանալու շանս: Այդպիսի շանս նա այլևս չի ունենալու:
Մինչ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե արևային կայաններով Հայաստանում «2 ատոմակայան» է կառուցել, հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ դրանք կարող են փոխարինել ատոմակայանին, հատկապես որ, իր հովանավոր եվրոպաշտոնյաները պարտադրում են փակել ատոմակայանը, արևային կայաններն իսկական փորձանք են դարձել էներգահամակարգի գլխին։
ԻՆՔՆԱՆՍԵՄԱՑՄԱԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԾՆՎԻ
Ես ցնցված եմ, սա ուղղակի ամոթալի է. Ռոբերտ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Վերջին ամիսներին, ընտրողներին սիրաշահելու համար, քաղաքական իշխանությունը համատարած օգնություններ է բաժանում բյուջեի հաշվին։ Բայց ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը Հայաստանում վատանում է։ Աշխատավարձերի աճն էապես դանդաղել է, փոխարենը՝ գնաճն է մեծապես ակտիվացել։
Դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ իմանանք ձեր խնդիրները, այդքան շուտ կմտածենք դրանց մասին ու շուտ լուծումներ կգտնենք։ Այս մասին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
ՀՀ-ն ԵՄ անդամակցություն չի ցանկանում. Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում. Սուրեն Սարգսյան
Էսօրվա Հայաստանի խորհրդանիշը սեփական ժողովրդի վրա ճոճվող մուրճն է, վաղվանը՝ բահը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի տնտեսական իրականությունը հերթական անգամ կոտրում է իշխանության տարիներով կառուցած «տնտեսական հաջողությունների» քարոզչական պատկերը։
Հայաստանն առերեսվում է բարդ նախընտրական իրավիճակի, որը բնորոշվում է հիբրիդային սպառնալիքներով, Facebook սոցիալական ցանցում գրել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ ամփոփելով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքները:
Արդեն սովորական է դարձել, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է մի ընկերություն, որը զբաղված է Հայաստանով ապրանքները մի երկրից ներմուծելով ու այլ երկիր արտահանելով։ Այդ ընկերությունը հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթն» է։
Շուտով ինքը կհաղթի… ամբողջ աշխարհը դա նորից կլսի ու կիմանա. Սամվել Կարապետյան
Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին.
Վախեցած, նվաստացած կառավարությունը չի կարող ապահովել անվտանգություն. փոփոխություն է պետք.
Լրատվական դաշտը բևեռացված է, լրագրողները դարձել են քաղաքական ճնշումների թիրախ. Սաթիկ Սեյրանյան