Անգամ 100 դրամը կարող է մարդկային ճակատագրեր փոխել

2024 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 23.7%-ը աղքատ է։ Այս տվյալները ներկայացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն:

2024թ. օգոստոսից գործում է նոր հարթակ, որը կոչվում է Barerar.am: Այստեղ ներկայացված են նպաստառու, սոցիալապես անապահով, ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող երեխա ունեցող ընտանիքներ: Հարթակը, որն ունի կայք և հավելված, տալիս է աննախադեպ հնարավորություն օգնելու այդ ընտանիքներից յուրաքանչյուրին՝ ըստ իր հնարավորության սահմանների և, ամենակարևորը, օգնությունը ընտանիքներին հասնում է ամբողջությամբ, առանց որևէ կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջնորդության:

Յուրաքանչյուր կարիքավոր ընտանիք կարող է դուրս գալ ծայրահեղ ծանր կենսապայմաններից՝ մեզանից յուրաքանչյուրի՝ շաբաթական անգամ 100 դրամ փոխանցման շնորհիվ: Եթե մի քանի տասնյակ հազար հայ մարդ հացով կիսվի չքավոր երեխաների հետ, այսինքն փոխանցի 100 դրամ՝ այդ ընտանիքների և երեխաների ճակատագիրը կսկսի փոխվել: Համախմբվելով մեկս մյուսի հանդեպ կարեկից և գթասիրտ լինելու գաղափարի շուրջ՝ յուրաքանչյուրը կարող է մաս կազմել մեծ բարի գործի:

Ամենօրյա ծախսերից աննկատ կրճատումն ու այդ միջոցներով այս ընտանիքների հետ կիսվելը կարող է դառնալ մեր կյանքի ամենամեծ մարդկային արժեքներից մեկը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս