Բաժիններ՝

Լուկաշենկոն դիմել է Զելենսկուն՝ կարող են հաղթողներ չլինել, իսկ եթե լինեն, ապա դա Եվրամիությունը չի լինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն. «Եթե դու ուզում ես պահպանել Ուկրաինան ներկայիս սահմաններում, պետք է բանակցել, պետք չէ տորպեդահարել բանակցությունները»։

Միացյալ Նահանգների կողմից առաջարկված խաղաղության հաստատման պլանի մասին Լուկաշենկոն ասել է՝ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի պլանում չի տեսել այնպիսի կետեր, որոնց շուրջ Կիևը չկարողանար համաձայնության գալ։

Լուկաշենկոն նաև ասել է.

Ծովի ելքի մասին. Քանի դեռ Ուկրաինան ունի ելք դեպի ծով, Օդեսան և Նիկոլաևը, «մի ակնթարթում դա կարող է այլևս չլինել»:

Հակամարտության ելքի մասին. Ուկրաինայի հետ հակամարտության մեջ կարող են հաղթողներ չլինել, իսկ եթե լինեն, ապա դա Եվրամիությունը չի լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930