Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ
Հարություն Մովսիսյան, Իվետա Մուկուչյան, Սոնա Ռուբենյան, Գարիկ Պապոյան, Լուիզա Ղամբարյան, Միքայել Պողոսյան. այս և տասնյակ այլ հայտնի արտիստների մեկ գաղափարի շուրջ է համախմբել Barerar.am հարթակը:
Նրանց միավորել է մեր կողքին ապրող կարիքավոր անձանց օգնելու ցանկությունը, որոնց վերջիններս ծանոթանում են Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվող պատմությունների միջոցով: Նրանք այս ամիսների ընթացքում կամավոր կանգնեցին տվյալ ընտանիքների կողքին և իրենց օրինակով ոգեշնչեցին մարդկանց դառնալ էլ ավելի ուշադիր, բարի և կարեկից իրենց կողքին ապրող սոցիալապես անապահով ընտանիքների հանդեպ։
Բացի հայտնի և սիրված անձանցից, հարթակը շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտել և վստահություն է ձեռք բերել նաև քաղաքացիների կողմից։ Barerar.am–ի գաղափարի շուրջ համախմբվել են հազարավոր կարեկից մարդիկ՝ օգնության ձեռք մեկնելով այս կամ այն ընտանիքին։
Ի դեպ, Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար:
Բարերար դառնալու հերթը ձերն է։