«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ապրիլի 13-ից մինչեւ հոկտեմբերի 13-ն Օսակայում անցկացնելու ժամանակացույցին:
The Guardian պորտալի կինոքննադատները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցուցակը:
Դեկտեմբերի 20-ին Netflix սթրիմինգային հարթակում թողարկվել է տարվա ամենասպասված սերիալներից մեկը՝ «Կախարդը», գլխավոր դերում է անգլիացի դերասան Հենրի Քավիլը: Այդ մասին Թվիթերում հայտնել են նախագծի ստեղծողները:
Volkswagen ընկերությունը լրագրողներին է ուղարկել Ծննդյան տոների բացիկ՝ նոր էլեկտրամոբիլի պատկերով:
Ձեռնարկատեր եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել է 7Hollywood հանդեսի շապիկին: Ֆոտաշարքից մի քանի լուսանկար հրապարակված է հայտնիի Instagram-օգտահաշվում։
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան, ով փետրվարին կդառնա 38 տարեկան և ով ունի հինգ երեխա, բացահայտել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան երիտասարդ տեսք ունենալ: Հայտնի մոդելը գաղտնիքով կիսվել է Ինստագրամի իր էջում:
Նյու Յորքում «Կատուների» պրեմիերային ցուցադրության առաջին արձագանքներն են հայտնվել ցանցում:
Google ընկերությունը հրապարակել է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով 2019 թվականի ընթացքում օգտատերերի որոնողական հարցումները:
Սիդնեյից միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում է մեկին, ով իրեն կլուսանկարի աշխատանքային ուղեւորությունների ընթացքում:
Փղերն ունեն հղիության ամենաերկար ժամանակահատվածը՝ 22 ամիս: Դրա պատճառով նորածինները ծնվում են բավականին մեծ, և մայրիկի հետ նրանց հարաբերություններն այնքան ուժեղ չեն, որքան մյուս տեսակների դեպքում է:
Tesla էլեկտրաքառերի ամերիկյան արտադրողը կդիտարկի ՉԺՀ-ում արտադրվող Tesla Model 3 ավտոմեքենայի գինը նվազեցնելու հնարավորությունը:
«Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Վերելք» ժապավենի հոլիվուդյան պրեմիերայից հետո Ցանցում հայտնվել են առաջին հանդիսատեսների արձագանքները:
ВВС-ով հեռարձակվող Berry Royal Christmas ամանորյա ծրագրի հյուրերը եղել են Քեյթ Միդլթոնը և արաքայազն Հարին: Ինչպես ընդունված է «սեղանի շուրջ», հյուրերը հաճախ պատմում են անձնական ընտանեկան պատմություններ: Եվ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այս դեպքում ևս բացառություն չեն:
Youtube-ում Queen ռոք-խմբի պաշտոնական ալիքում հայտնվել է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն հոլովակը, որը ձայնագրվել է տակավին 1984 թվականին:
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը եկել է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված Սուրբծննդյան երեկույթին, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին:
Չինաստանի Ցզյանսուի նահանգում տղամարդն իր երեք շների (բուլդոգի, հասկիի եւ սիբա-ինուի) համար կառուցել է առանձին մենատուն՝ SPA-սալոնով, լողավազանով՝ չորանոցներով եւ ձեն-պարտեզով, որտեղ բալենիներ են ծաղկում:
Շատ շուտով էկրաններին կբարձրանա «Փոքրիկ կանայք» վեպի նոր ադապտացիան, որի գլխավոր դերերից մեկը խաղացել է իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը:
Ինստագրամում ամենատոնական հաշիվներից մեկը դերասանուհի Ռիս Ուիզերսփոունն է: Դերասանուհին զբաղված է տան համար եղևնի փնտրելով. Սուրբ Ծննդյան տոներին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, և դեռ շատ անելիքներ կան՝ փաթեթավորել նվերները, կազմել տոնական ճաշացանկը և, իհարկե, զարդարել տոնածառը:
Անգլիայի Բիրմինհամ քաղաքից (Ուեսթ Միդլենդսի կոմսություն) տասնամյա աղջիկն առավելագույն քանակությամբ բալեր է հավաքել IQ թեստում եւ առաջ անցել մեծ գիտնականներից:
Ցանցում հայտնվել են «Թոփ Գան. Մեւերիք» ֆիլմի նոր թրեյլերը եւ պլակատը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Թոմ Քրուզն իր հերոսին է վերադառնում առաջին ժապավենից («Լավագույն հրաձիգը») 34 տարի անց:
Անգլիայի Ռիչմոնդ քաղաքի բնակչուհի «հավերժ երիտասարդ» 89-ամյա տատիկը պատմել է իր գեղեցկության եւ չխամրող արտաքնի գաղտնիքների մասին:
NordPass ընկերությունը հրապարակել է այն ոչ անվտանգ նշանաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են 2019 թվականին:
«Գրինպիս Ռոսիա» կազմակերպության բնապահպանները խորհուրդ են տալիս Ամանորի տոնածառը պատրաստել սեփական ձեռքերով։ Խոսելով այն մասին, թե ինչ նյութերից պատրաստել տոնածառը, «Գրինպիս»-ի մասնագետները խորհուրդ են տալիս այն սարքել փշատերեւ ծառերի ճյուղերից, որոնք կարելի է հավաքել անտառում կամ անվճար վերցնել եղեւնիների շուկաներում:
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որի արտաքինն ավելի վաղ ճանաչվել է իդեալական, իրեն հեռախոսով լուսանկարել է մերկ մարմնի վրա ջինսե վերնաշապիկ հագած:
Ռուսաստանցի գերմոդել Իրինա Շեյկը նկարահանվել է 7Hollywood նորաձեւության հանդեսի շապիկի համար:
Ծննդյան օրը կարևոր տոն է յուրաքանչյուր մարդու կյանքում, որն ընդունված է նշել ընկերների և հարազատների շրջանում: Այնուամենայնիվ, ժամանակները փոխվում են, և այսօր սովորական հավաքույթները տանը կամ ռեստորանում այլևս նորաձև չեն: Lifter-ն առաջարկում է ծննդյան տարեդարձն այլ երկրում նշել, և ահա թե ինչու:
Ճապոնիայի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան՝ Toyota Motor-ը, պլանավորում է 2020 թվականին ամբողջ աշխարհում վաճառել 10,77 մլն ավտոմեքենա:
Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն եւ 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը:
2019 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում միջազգային տուրիստական ժամանումների թվաքանակը տարեկան արտահայտությամբ ավելացել է չորս տոկոսով, սեկտորի դինամիկան առաջվա պես գերազանցում է համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: