Բաժիններ՝

Լայզա Մինելին հրաժարվել է դիտել իր մոր մասին պատմող «Ջուդի» ֆիլմը. Variety

Լայզա Մինելին հայտարարել է, որ իր համար հետաքրքիր չէ դիտել, թե Ռենե Զելվեգերը ինչպես է իր մոր՝ Ջուդի Հառլենդի դերը խաղում կենսագրական ֆիլմում: Այդ մասին հայտնել է Variety-ն:

Ո՛չ Լայզան ինքը, ո՛չ նրա քույրը՝ Լոռնա Լաֆթը, չեն պլանավորում դիտել ֆիլմը, որը պատմում է լեգենդար երգչուհու կյանքի վերջին ամիսների մասին:

«Հուսով եմ, որ Ռենե Զելվեգերը գոնե բավականություն է ստացել նկարահանումներից»,-պատասխանել է Մինելին հրատարակությանը տված հարցազրույցում, երբ նրան խնդրել են մեկնաբանել ժապավենը: Ֆիլմի ռեժիսոր Ռուփերտ Հուլդը պատմել է, որ հասկանում է քույրերի դիրքորոշումը. «Ես վստահ չեմ, որ կցանկանայի ֆիլմ դիտել մորս մասին:

Ոչ թե այն բանի համար, որ ես նրան չեմ սիրում կամ սկզբունքորեն կինո չեմ սիրում, այլ որովհետեւ դրանք շատ անձնական հարաբերություններ են: Ես հուսով եմ, որ, եթե նրանք, այնուամենայնիվ, ֆիլմը դիտեն, ապա նրանք կզգան… ինչ հարգանքով ու ինչ սիրով ենք մենք նրան վերաբերվում»: Անցյալ տարվա սեպտեմբերին Թելլուրայդում (Կոլորադո) անցկացված կինոփառատոնում կինոնկարի պրեմիերայից հետո ե՛ւ Հուլդը, ե՛ւ Զելվեգերը պնդում են, որ ֆիլմը «գովաբանում է» Հառլենդին, չնայած այն բանին, որ դրանում ցուցադրված են նրա կյանքի ողբերգական էպիզոդները՝ ալկոհոլի նկատմամբ հակումը, նախկին ամուսնու՝ Սիդ Լաֆթի հետ վեճերը երեխաների խնամակալության առնչությամբ:

Ջուդիի դերի համար Ռենե Զելվեգերը «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «լավագույն դերասանուհի» կատեգորիայում: Մրցանակաբաշխությունը կանցկացվի լույս փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս