
«Աստղային պատերազմների» պրոդյուսերը հաստատել է, որ սագայի սերիալները նկարահանելու են կանայք

Ամերիկացի կինոպրոդյուսեր եւ Lucasfilm ընկերության նախագահ Քեթլին Քենեդին հայտարարել է, որ «Աստղային պատերազմների» մասին նոր ֆիլմերից մեկը կունենա կին ռեժիսոր: Այդ մասին հայտնել է NME-ն:
«Ֆենթեզի ֆրանշիզայի հետ կապված նախագծերի վրա արդեն աշխատում են գեղեցիկ սեռի մի քանի ներկայացուցիչներ: Իսկ բոլորովին վերջերս մենք հրավիրել ենք Դեբորա Չոուին: Նա կնկարահանի Օբի-Վան Կենոբիի մասին սերիալի բոլոր մասերը: Մենք օգնում ենք զարգանալու բազմաթիվ տաղանդավոր կինեմատոգրաֆիստների»,-մեկնաբանել է Քենեդին:
Առաջին անգամ այն մասին, որ «Աստղային պատերազմները» նկարահանելու են կին-ռեժիսորներ, Քենեդին պատմել է 2016 թվականին: Բայց այն ժամանակ նա ընդգծեց, որ իրենց ժամանակ է անհրաժեշտ իսկական պրոֆեսիոնալների ընտրելու համար:
Առայժմ պարզ չէ, թե կին-ռեժիսորներից ով կգլխավորի լիամետրաժ ֆիլմը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ Տայկա Վայտիտին («Ջոջո ճագարը», «Տոր.Ռագնարեկ») բանակցությունների է վարում այն նկարահանելու համար: Թե երբ են սկսվելու նոր ֆիլմի նկարահանումներէը, հայտնի չէ, Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը պատմել է, որ կինոընկերությունում դադար կվերցնեն «Աստղային պատերազմներ. սքայուոքեր: Վերելք» բլոքբասթերի թողարկումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: