Բաժիններ՝

Հայրը «հանճարեղ» միջոց է գտել լացող որդուն հանգստացնելու համար

ԱՄՆ-ի բնակիչ Լոնի Քարթերը յուրօրինակ միջոց է ցուցադրել լացող երեխային հանգստացնելու համար. նա ձայնագրել է իր որդու ճիչերը եւ ձայնագրությունը միացրել որդու համար, ինչից հետո տղան հանդարտվել է: The Sun հրատարակությունը, որը պատմել է ամերիկացու նորարարության մասին, նրա առաջարկած միջոցը համարել է հանճարեղ։Կարճատեւ հոլովակում վեցամսական երեխան դադարում է լաց լինել՝ լսելով իր հոր կողմից արված ձայնագրությունը: «Այդ դու ես, բարեկամ: Ահա թե ինչպես է քո ձայնը հնչում»,- դիմում է նրան հայրը:

Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի հայտնագործությունը համարում ֆենոմենալ: Salam նիկով օգտատերը կարծում է, որ երեխան լաց է լինում սենյակում հնչող բարձր երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել է, որ տղային հանգստացնելու շատ ավելի գործուն միջոց կլիներ պարզապես նրան ձեռքերի վրա վերցնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս