Բաժիններ՝

Արքայազն Հարրին սկսել է կարոտել ընկերներին

Սասեքսի դուքսը կարոտել է ընկերներին եւ սկսել է WhatsApp մեսենջերից ավելի հաճախ օգտվել այն բանից հետո, երբ հրաժարվեց թագավորական արտոնություններից, տիտղոսից եւ հեռացավ Մեծ Բրիտանիայից: Այդ մասին հայտնել է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Դե իհարկե, արքայազն Հարրին սկսել է կարոտել իր ընկերներին: Ով էլ որ նրա տեղը լիներ՝ կկարոտեր,-նշել է անունը չնշված աղբյուրը, որը մոտ է կանգնած թագավորական ընտանիքին:-Սակայն դուքսը նրանց հետ կապ է պահպանում WhatsApp-ի ընդհանուր չաթերում:

Այժմ նա մեսենջերից ավելի շատ է օգտվում, քան երբեւիցե, եւ լուսանկարներ է ուղարկում նրանց: Այդ ամենից զատ, չաթերում նա ընկերների հետ ծիծաղելի տեսանյութեր է փոխանակում»: Հունվարի 20-ին Սասեքսի դուքսը Մեծ Բրիտանիայից Կանադայի Վանկուվեր քաղաք է մեկնել կնոջ՝ Մեգան Մարքլի եւ ութամսական որդու՝ Արչիի մոտ: Ներկայում ընտանիքն ապրում է Կանադայում՝ մոտավորապես 14 միլիոն կանադական դոլար արժողությամբ Mille Fleurs առանձնատանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս