Բաժիններ՝

Քիանու Ռիվզին նկատել են «Մատրիցա 4»-ի նկարահանումների ժամանակ

Կանադացի դերասան Քիանու Ռիվզին Սան-Ֆրանցիսկոյի բնակիչները նկատել են «Մատրիցա 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչից հետո տեսանյութ եւ լուսանկարներ են հրապարակել ցանցում:

«Տեսել եմ գրասենյակ գնալու ճանապարհին»,-գրել է @dougdalton-ի օգտատերը:

Դերասանը կանաչ կիսավերարկուով էր ու ջինսով: Նա նկարահանման խմբի անդամների հետ ինչ-որ բան էր քննարկում Նորթ-Բիչի շրջանում, իսկ հետո, իսկ հետո խաղարկեց տեսարաններից մեկը: Հայտնի է, որ նախագծին մասնակցելու են Քերրի-Էնն Մոսսը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիքը եւ Ջոնաթան Գրոֆը: «Մատրիցա 4» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի թողարկումը պլանավորված է 2021 թվականի մայիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://twitter.com/keanuplanet/status/1225155742635827204?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1225155742635827204&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1003904.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս