
Աշխարհի ամենագեղեցիկ կինը Burberry-ի գովազդում լուսանկարվել է ժանյակավոր կորսետով

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Burberry բրիտանական նորաձեւության տան գովազդային արշավի նկարահանումներին: Նա լուսանկարները ցուցադրել է իր Instagram-օգտահաշվում։
Լուսանկարներում 23-ամյա Հադիդը կեցվածք է ընդունել բեժագույն ժանյակավոր կորսետով, մինի-կիսաշրջազգեստով եւ պլաշչով: Մոդելը նաեւ ցուցադրել է գլխարկ՝ մեծ հովարով կեպկայի տեսքով, որը փակում է դեմքը, եւ պայուսակ, որի շղթայի վրա բրենդի արծաթազօծ լոգոտիպն է: Բելլա Հադիդի հետ միասին ֆոտոշարքին մասնակցել են նրա ավագ քույրը՝ Ջիջին, եւ թոփ-մոդել Քենդալ Ջենները: Հրապարակմանը կից գրության մեջ Հադիդը շնորհակալություն է հայտնել Burberry-ին կատարած աշխատանքի համար: