Վիրտուոզ դաշնակահարուհին զարմացրել է ցանցի օգտատերերին՝ նվագելով երկու ռոյալի վրա
Ամերիկացի դաշնակահարուհի Լոլա Աստանովան Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ Սքոթ Ջոփլինի գրած “Maple leaf rag” կոմպոզիցիան կատարում է միանգամից երկու ռոյալի վրա: Դրանով նա զարմացրել է ցանցի օգտատերերին։
«Նրանք միշտ ասում էին, որ երկուսն ավելի լավ է, քան մեկը»,-գրել է Աստանովան:
Չնայած երկու գործիքների միջեւ եղած տարածությանը, դաշնակահարուհին վստահորեն հիմնական պարտիան կատարում է աջ ձեռքով, իսկ ձախով ապահովում է նվագակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: