
Իրինա Շեյքը և Բրեդլի Քուփերը բաժանումից հետո առաջին անգամ միասին են ներկայացել

Սուպերմոդել Իրինա Շեյքը եւ դերասան Բրեդլի Քուփերը բաժանումից հետո առաջին անգամ միասին են ներկայացել Լոնդոնում անցկացված BAFTA-ի մրցանակաբաշխության երեկույթին: Համատեղ լուսանկարը հրապարակված է ցանցում: Այդ մասին հայտնել է Page Six-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, զույգը, որը բաժանվել է 2019 թվականի ամռանը, կեցվածք է ընդունել բրիտանական փայլերես հանդեսի համար: Նրանց հետ միասին կադրում ներկա է հանդեսի գլխավոր խմբագիր եւ մոդելագործ Էդուարդ Էնինֆուլը:
Օգտատերերն իսկույն ենթադրել են, որ Շեյքը եւ Քուփերը հաշտվել են: «Նրանք կրկին միասի՞ն են»,-հարցրել է @valinthedark-ը: «Իրինան եւ Բրեդլին հոյակապ են»,-մեկնաբանել է @sophiablanche63-ը: «Տարվա կադր»,-քննարկմանը միացել է @comodisima-ն:
«Ինչ գրավիչ զույգ է»,-գրել է @darrensthill-ը: Զույգը չի արձագանքել սոցիալական ցանցի օգտատերերի մեկնաբանություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: