Չեսթեր Բենինգթոնի խումբը ներկայացրել է Sickness նոր թրեքը և դրա հոլովակը
Grey Daze ամերիկյան ռոք-խումբը, որն ստեղծվել է Linkin Park-ի ղեկավար Չեսթեր Բենինգթոնի կողմից, ներկայացրել է Sickness նոր թրեքը եւ դրա հոլովակը: Խումբը նաեւ ազդարարել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը: Այդ մասին հայտնել է NME-ն:
Տեսահոլովակը հիմնված է Բենինգթոնի եւ խմբի թմբկահար Շոն Դոուդելի ընկերության իրական պատմության վրա:
«Երբ Չեսթերը 15 տարեկան էր, դպրոցում նրան ծաղրում էին: Եվ մի անգամ նույնիսկ ծեծել են: Այդ օրը ես ստանձնեցի նրա պաշտպանի դերը եւ նրա համար ասես ավագ եղբայր դարձա: Մեր ընկերությունը շարունակվում է նույնիսկ նրա մահից հետո»,-պատմել է Դոուդելը: Երգում հնչում էհանգուցյալ երաժիշտի (Բենինգթոնը վախճանվել է 2017 թվականի հուլիսին) վերականգնված վոկալը:
Amends ալբոմի թողարկումը, որում կներառվի Sickness թրեքը, պլանավորված է ապրիլի 10-ին: Ընդամենը սկավառակի վրա տեղ կգտնի 11 կոմպոզիցիա:
Grey Daze խումբն ստեղծվել է 1993 թվականին. Դրան Չեսթեր Բենինգթոնն անդամակցել է նախքան 1996 թվականին Linkin Park-ին միանալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: