Բաժիններ՝

Սելենա Գոմեսը նկարահանվել է Dazed նորաձևության հանդեսի համար

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը նկարահանվել է Dazed նորաձեւության հանդեսի համար: Լուսանկարների շարքը հրապարակվել է հրատարակության կայքում։

Լուսանկարներից մեկում 27-ամյա հայտնին կեցվածք է ընդունել ավստրիացի դիզայներ Անդրեաս Կրոնտալերի՝ շղթաներով ու մետաղադրամներով բյուստիեով, որը նա հագել էր մերկ մարմնի վրա: Մեկ այլ լուսանկարում նա շոտլանդացի մոդելագործ Քրիստոֆեր Քեյնի՝ մետաղազօծված կաշվից զգեստով է՝ ներկարված սպիտակ ժանյակով. Գոմեսի կերպարը համալրել է Vaquera բրենդի արհեստական մարգարտից պատրաստված օվերսայզ-կոլիեն: Նշվում է, որ լուսանկարների հեղինակը նորաձեւության լուսանկարիչ Բրիաննա Կապոցին է, իսկ որպես ոճաբան հարթակում աշխատել է Էմմա Ուիմանը:

https://www.instagram.com/p/B8MbUI4lfaA/?utm_source=ig_embed

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս