Հայտնի է դարձել, թե ինչու Բրեդ Փիթը ներկա չի եղել BAFTA-ի մրցանակաբաշխությանը. Daily Mail
ԶԼՄ-ներն իմացել են, թե ամերիկացի դերասան Բրեդ Փիթն ինչու է «վերջին րոպեին» չեղարկել ուղեւորությունը Լոնդոն եւ ներկա չի գտնվել BAFTA-ի մրցանակաբաշխությանը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ նա մնացել է ԱՄՆ-ում, որպեսզի կարգավորի հարաբերություններն ավագ որդու հետ: Պատանին ոչ երկար ժամանակով տուն էր ժամանել Սեուլից, որտեղ կենսաքիմիա է ուսումնասիրում Յոնսի համալսարանում:
«Մեդոքսը շանս է տվել Բրեդին: Համաձայնել է զրուցել: Ահա թե ինչու դերասանն ամեն ինչ մի կողմ է դրել,-մեկնաբանել է ինսայդերը:-Հայր լինելը նրա կյանքի ամենակարեւոր մասն է: Ուստի Փիթն ամեն բան անում է՝ վերականգնելու այդ կապը»: Բրեդ Փիթն ու Մեդոքսն ընդհարվել են 2016 թվականին:
Վեճը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, մասնավոր ինքնաթիռում: Այդ ժամանակվանից հոր ու որդու հարաբերությունները լարված են: Անցած ամսին դեերասանը հայտարարել է, որ պլանավորում է կարիերայում հաջող տարին տոնել իր բոլոր երեխաների (Շայլոյի, Նոքսի, Վիվիենի, Փաքսի, Զահարայի եւ Մեդոքսի) հետ միասին, երբ կավարտվեն բոլոր հիմնական արարողությունները: Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարում կասկադյոր Քլիֆ Բութի դերի համար Փիթը դարձել է BAFTA-ի, «Ոսկե գլոբուսի», Կինոդերասանների գիլդիայի մրցանակի, «Քննադատների ընտրության» դափնեկիր, ինչպես նաեւ «Օսկար» մրցանակի անվանակարգորդների թվում է ներառվել «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» կատեգորիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: