Բանան ուտելուց հետո մենք սովորաբար կեղևը նետում ենք աղբարկղ: Պարզվում է, սակայն, որ այն կարելի է օգտագործել մեր կենցաղում: Բանանի կեղևը պարունակում է հակաօքսիդանտներ և նյութեր, որոնք սնուցում են մաշկը, թարմացնում այն: Մաշկի խոնավացման և կնճիռների վերացման համար անհրաժեշտ է կեղևի սպիտակ մասով մաքրել այն:
Իտալիան Եվրոպայում տարօրինակ արգելքների առումով լիդեր է: Քաղաքներից մեկում արգելված է համբուրվել ավտոմեքենաներում (€500 տուգանք), գյուղերից մեկում էլ արգելված է սեռական հարաբերությամբ զբաղվելիս աղմկել: Այդ արարքը թույլ տալու դեպքում նախատեսված է €1 500 տուգանք:
10-ամյա Թահշյլեր Շեֆերը ծնողների հետ եղել է օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցներից մեկում՝ չվերթի ուշացման պատճառով: Հյուրանոցից դուրս գալիս նա հորը խոստովանել է, որ գումար է գտել: Պարզվել է, որ տղան 10 000 դոլար է գտել: Տղայի հայրը գտած գումարը տվել է հյուրանոցի ղեկավարությանը, որն էլ դիմել է Ոստիկանություն:
Համերգային ծրագրի ավարտին Մաքսիմ Գալկինը արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունից մի քառյակ և կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» երգը:
Եթե դուք կարծում եք, որ ֆիլմերում բաց տեսարանները կենդանի են, ապա սխալվում եք: Իհարկե, երկրորդ պլանի դերասանուհին կարող է իրեն թույլ տալ մերկանալ տեսախցիկի առաջ, սակայն որևէ աստղի մերկանալ ստիպելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ: Ինչպես գրում է wowfacts.net կայքը, այդ իսկ պատճառով հաճախ ֆիլմերի հեղինակները տարբեր խորամանկ քայլերի են դիմում: Իհարկե, հնարավոր չէ ամենն անել առանց աստղերի մանակցության, սակայն հաճախ օգտագործվում են հատուկ հագուստներ:
«Գնացինք արագ, որքա՞ն կարելի է քեզ սպասել» արտահայտության փոխարեն՝ կարող եք ասել՝ «На старт, внимание… марш! Վազեցինք»: «Մի՛ խանգարիր» կոպիտ արտահայտության փոխարեն՝ կարող եք այսպես դիմել ձեր երեխային՝ «Գնա, որոշ ժամանակ միայնակ խաղա: Իսկ երբ ես ազատվեմ, մենք մինի-տոն կսարքենք»:
Լոս Անջելես, ԱՄՆ: Այն աշխարհի ամենասեյսմավտանգ քաղաքներից մեկն է: 14.7 մլն մարդ յուրաքանչյուր պահի ենթարկվում է երկրաշարժի զոհ դառնալու վտանգի:
Մասսայական հարսանեկան արարողությունը կազմակերպված է եղել իսլամական կազմակերպության կողմից, որը պրոպագանդում է ցանկացած տեսակի սեռական կապերի հարաբերությունների բացակայությունը մինչև ամուսնանալը:
Ատամի ցավի դեմ պայքարելու համար կարող են օգնել սոխը, սխտորը և աղը: Երեք բաղադրիչներից պետք է վերցնել նույն չափով, դրանք խառնել այնքան ժամանակ, որ ստացվի համասեռ զանգված, ապա անհրաժեշտ է այն դնել հիվանդ ատամի վրա:
Digital Beiijing, Պեկին, Չինաստան: 11 հարկանի շենքը կառուցվել է 2008թ.: Այն համատեղում է ինֆորմացիոն կենտրոնի և տեխնիկական կառավարման ֆունկցիաները:
Չնայած Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ օդանավակայանն «ահավոր տպավորություն է թողնում Բրիտանիայի զբոսաշրջիկների վրա»՝ այս օդանավակայանը հասցրել է հայտնվել լավագույնների ցանկում: Այն տարեկան սպասարկում է 69.4 մլն մարդու:
Քնի ժամանակ ձեզ ազատեք անհանգստացնող հանգամանքներից՝ լույս, ձայներ: Դրանք նյարդային համակարգը մշտապես պահում են լարված վիճակում՝ այդ կերպ նպաստելով մղձավանջներին:
Կայացել է VARDA-ի եւ Միհրան Ծառուկյանի համատեղ՝«Люби меня всегда» երգի տեսահոլովակի պրեմիերան։
Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ պատշաճ չափի շրջազգեստներին: Ընդգծեք ձեր առավելությունները և գրագետ ձևով թաքցրեք թերությունները: Ամենահաջող երկարությունը ծնկից վերև չափն է: Մի հագեք երկար, տոնական կամ օֆիսային, չափազանց խիստ զգեստներ: Ամեն ինչ պետք է լինի պարզ և թեթև: Համադրեք կիսաշրջազգեստներն ու վերնաշապիկները՝ ստեղծելով ռոմանտիկ կերպար: Պետք չէ վերցնել չափազանց մեծ պայուսակներ:
Ձմռանը դեմքի մաշկը սթրեսի է ենթարկվում. սկզբում տան ջերմությունը, այնուհետև ձմեռայի ցուրտ օդը դրսում: Նկատի ունեցեք, որ չի կարելի լվացվել կամ խոնավեցնող կրեմներ օգտագործել տանից դուր գալուց առաջ. քամու ազդեցությամբ ջուրը գոլորշիանում է մաշկի վրայից, և այն ավելի է չորանում: Իսկ եթե մաշկն առանց այդ էլ չոր է, ապա դա կհանգեցնի մաշկի կարկրության և թեփոտության: Դրա համար անհրաժեշտ է լվացվել կամ խոնավեցնող կրեմներ օգտագործել տանից դուրս գալուց 1,5-2 ժամ առաջ:
Ժամանակակից մեգապոլիսների համար մետրոն տրանսպորտի ամենապոպուլյար միջոցն է: Ճարտարապետներին հաջողվել է ստեղծել այնպիսի կայարաններ, որոնք բացի իրենց բուն նշանակությանը ծառայելուց, նաեւ շատ դեպքերում համարվում են տեսարժան վայրեր:
Ուշ աշնանը օրերը կարճանում են, իսկ մռայլ եղանակն ազդում է նաեւ տրամադրության վրա: Բժիշկների կարծիքով՝ սեզոնային դեպրեսիաների պատճառը արեւի լույսի պակասն է: Աշնանային մռայլությունը մեղմելու համար մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, որոնք թույլ կտան բնակարանն ավելի լուսավոր դարձնել:
Ջոբ Գեբրիելն աշխատել է՝ որպես բրոքեր: Դեռ 2001թ. նա 200 կգ քաշ է ունեցել: Նա պատմում է, որ փորձել է բազմաթիվ դիետաներ, սակայն չի մտածել, որ մի օր կկարողանա նիհարել: «Ցանկացած դիետա, որը ես փորձում էի, ինձ համար նույն կերպ էր ավարտվում: Միշտ կար մթերքների մի ամբողջ ցանկ, որոնք չէր կարելի ուտել: Ես հետևում էի դիետային, նիհարում մի քանի կիլոգրամով՝ մեծ ջանքերի և կամքի ուժի շնորհիվ: Բայց միշտ գալիս էր մի պահ, երբ ես թողնում էի դիետան և գիրանում էի՝ կշռելով ավելի շատ, քան նախքան դիետա պահելը»,- պատմում Ջոբը: Նա, սակայն, որոշ ժամանակ անց թողել է բոլոր տեսակի դիետաները և փորձել հասկանալ՝ ինչն է իր մարմնին ստիպում քաշ հավաքել:
Ոտքերի քրտնելը կանխելու կամ պակասեցնելու համար ամեն երեկո պետք է դրանք լվանալ պերմանգանատի թույլ լուծույթով: Խնամքով ցամաքեցնել մատների արանքները, ապա շփել հետևյալ լուծույթներից որևէ մեկով.
Այս երկրում սպանությունների թիվը 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գրանցվող թվին: Առավել հաճախ այստեղ մարդ են առևանգում՝ նրա դիմաց գումար պահանջելու համար: Բրազիլիայում շատ է նաև բռնաբարությունների և գողության դեպքերը: Ամենավտանգավոր քաղաքներից են համարվում Սան-Պաուլուն և Սալվադորը:
Բարեկեցիկ կյանք ունենալու համար ամուսինն առաջին կոշիկի մեջ պետք է կոպեկ դնի, հետո պահի այն: Անհրաժեշտ է նաև մի փոքր արտասվել. այդ դեպքում ամուսնական կյանքը պետք է որ երջանիկ լինի:
Լակի Լուչանո (1897-1962): Նա ծնվել է Սիցիլիայում, բայց ապրել ԱՄՆ-ում: Նրա իսկական անունը Չարլզ է: Լաքի նրան սկսել են անվանել մի միջադեպից հետո: «Լաքի» բառն անգլերենից թարգմանված՝ նշանակում է՝ երջանիկ: Մի անգամ նրան տեղափոխել են անմարդաբնակ ճանապարհ, տանջել, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, դեմքը վառել ծխախոտով: Այս ամենից հետո, սակայն, նա ողջ է մնացել, ինչի պատճառով էլ նրան սկսել են Լաքի անվանել:
Եթե ավտոմեքենայի բանալիները մնացել են դրա ներսում և մյուս բանալին գտնվում է տանը, ապա ձեր հեռախոսից զանգահարեք տանը գտնվող ձեր հարազատներից որևէ մեկին: Ձեր բջջայինն ավտոմեքենայի դռնից մոտ 30 սմ հեռավորության վրա պահեք: Այն ժամանակ, երբ տանը գտնվող ձեր հարազատը կսեղմի բացվելու կոճակը և այն կմոտեցնի իր հեռախոսին, ձեր ավտոմեքենայի դռները կբացվեն:
Իզուր չէ, որ ասում են, թե տղամարդն ու կինը տարբեր աշխարհներից են: Երբեմն նրանց մտածողության տարբերությունն այնքան մեծ է, որ դժվար է լինում միմյանց հասկանալ:
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը 12 միլիոն դոլարով առանձնատուն է ձեռք բերել Նյու Յորքի բարձրադիր՝ Բեդֆորդ հատվածում:
Մի օր Լիզի Վելասկեսն իր փոստարկղում մի տեսանյութի հղում գտավ, որը վերնագրված էր՝ «Աշխարհի ամենասարսափելի կինը»: Տեսանյութն ավելի քան 4 միլիոն դիտում ունեցավ, ինչպես նաև մեկնաբանվեց բազմաթիվ օգտատերերի կողմից: Մեկնաբանությունները հիմնականում բացասական բնույթի էին: Դրանցից մեկում ասվում էր. «Սպանիր քեզ, Լիզի»: Լիզին ծնվել է շատ հազվադեպ հանդիպող խնդրով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա ստիպված է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ հաց ուտել: Այժմ նա 152 սմ հասակ ունի և կշռում է 25 կգ:
Ի կյանքի ընթացքում Մոնրոն ապրել է 43 տներում, և միայն 1929թ. է Կալիֆորնիայի նահանգում՝ Բրենթվուդ քաղաքում 90.000 դոլարով սեփական առանձնատուն գնել:
Չինացի մասնագետների պատրաստած տեսանյութն ամուսնալուծությունից խուսափելու շատ պարզ տարբերակ է առաջարկում: Օրական ընդամենը մեկ գրկախառնություն, եւ հնարավոր է փրկել ընտանիքը:
Շատ կարևոր է ռիսկի գնալ իմանալ: Իհարկե, կարևոր է ամեն ինչ ուսումնասիրել՝ մինչև որևէ քայլ ձեռնարկելը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի իրադրությունում վստահել բնազդներին ու զգացմունքներին: Իմ սիրտը ցավում է, երբ ես լսում եմ, որ կազմակերպությունը խումբ է ղեկավարում. կազմակերպության ղեկին պետք է լինի լիդերը՝ իր տեսլականով և տղամարդկությամբ:
Հարցը հնչելուց հետո նմանատիպ հարց ուղղեք զրուցակցին: Քաղաքական գործիչներն ու աստղերը սովորաբար այսկերպ են խույս տալիս լրագրողների հարցերից: