Ծավալ ու անհավասարություն. Victoria Beckham-ի նոր հավաքածուն
Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր սեփական նորաձև բրենդի հերթական ստեղծագործությունը, տեղեկացնում է spletnik.ru-ն: Victoria Beckham-ի resort 2016 հավաքածուն չի հիասթափեցնի բրիտանական աստղի ոճի երկրպագուներին ու ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ թրենդներին:
Գույները հիմնականում զուսպ են՝ սպիտակ,սև, կարմիր, կապույտ: Դիզայները բավական համարձակ փորձեր է արել հագուստների ձևվածքի հետ: Բացի Վիկտորյայի համար ավանդական ոճից՝ մոդելների մոտ հանդիպում են բավական անսպասելի լուծումներ՝ սպիտակ ժանյակե զգեստ կամ փայլուն ժակետներ: