Բաժիններ՝

Մեքենան, որի վրա միզել էր Ռոնալդուն, վաճառվում է շատ բարձր գնով

Վերջերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հարբած դուրս է գալիս գիշերային ակումբից և միզում կայանած մեքենաներից մեկի վրա: «Մերսեդես» մակնիշի մեքենան, որի վրա միզել էր Կրիշտիանու Ռոնալդուն, վաճառվում է հսկայական գնով։

Հետաքրքիր է և զարմանալի, որ մեքենայի տերը ոչ միայն չի վրդովվել, այլ նաև շնորհակալություն է հայտնել պորտուգալացի ֆուտբոլիստին։

PAY-Cristiano-Ronaldo-urinating-in-the-street-in-Saint-Tropez images - Copy cristiano-ronaldo-urinating-street-st-tropez_1tsvj7v0jkk5d12r1rgrqd0jb7

«Ես անչափ ուրախ եմ։ Շնորհակալություն, Ռոնալդու։ Լուսանկարի տարածումից հետո ինձ զանգահարեցին հարուստ մարդիկ ու խնդրեցին վաճառել մեքենան։ Ես նույնիսկ այն չեմ լվացել ու չեմ էլ պատրաստվում լվանալ այն»,- լրագրողների հետ անկեղծացել է մեքենայի տեր Ջեյմս Ռոդրիգեսը։

Այս պահին Ռոնալդուի զոհը դարձած մեքենան վաճառվում է 86 840 դոլարով: Այս արժեքը 15 անգամ գերազանցում է ավտոմեքենայի իրական արժեքին։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս