Ջոնի Դեփը դարձել է Dior-ի Sauvage օծանելիքի դեմքը
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կգովազդի ֆրանսիական Dior նորաձևության տան Sauvage օծանելիքը՝ նախատեսված տղամարդկանց համար: Դա հնարավոր է դարձել հասկանալ նոր բույրի գովազդային հոլովակի կադրերից, հայտնում է TASS-ը:
Կադրերից երևում է, որ դերասանը ամբողջությամբ սև է կրում: Նոր օծանելիքը շուկայում կհայտնվի սեպտեմբերի 1-ից՝ «Սև պատարագ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի հետ զուգահեռ, որտեղ դերասանը մարմնավորում է գլխավոր դերակատարին:
Այն մասին, որ ամերիկացի հայտնի դերասանը ստորագրել է իր ստեղծագործական կարիերայի ընթացքում տղամարդկանց օծանելիքի գովազդման իր առաջին պայմանագիրը, հայտնի է դարձել մի քանի օր առաջ:
Պայմանագրի մանրամասները, սակայն դեռ հայտնի չեն: