Բաժիններ՝

1963թ. անհետացած Ջոն Լենոնի սիրած կիթառը կվաճառվի աճուրդում

Ջոն Լենոնի ամենասիրելի կիթառը, որը կորել էր 1963-ին, աճուրդի կհանվի:
Մասնագետների կարծիքով՝ այն կարող է դառնալ ամենաթանկ կիթառը վաճառքի պատմության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Gibson ֆիրմայի ակուստիկ կիթառը 2013թ. հայտնվել էր օգտագործված իրերի խանութներից մեկում: Այն անհետացել էր 1964թ. նախօրեին Լոնդոնում The Beatles-ի սուրբծննդյան համերգից հետո: Փորձագետներն արդեն լուսանկարների ու կինոկադրերի օգնությամբ հաստատել են, որ կիթառը պատկանել է Լենոնին:

Կիթառն աճուրդի կհանվի նոյեմբերի 6-ին Բևեռլի-Հիլզի Julien’s աճուրդի տանը: Գործիքի նախնական արժեքը կազմում է 600-800 հազար դոլար:

Աճուրդի սեփականատերը կարծում է, որ Լենոնի կիթառը կարող է ռեկորդ սահմանել՝ գերազանցելով Բոբ Դիլանի կիթառի արժեքը, որը վաճառվել էր 965 հազար դոլարով:
«Լենոնի իրերը հաճախ չեն հայտնվում աճուրդում, այդ իսկ պատճառով դրանք հավաքում են բազմաթիվ երկրպագուներ:

Դա նրա սիրած կիթառն էր, կորելուց հետո երաժիշտն աում էր, որ կցանկանար, որ այն դեռևս իր մոտ լիներ»,- հայտարարել է գործարարը:

Ինչպես պատում է Էնդի Բաբյուկը՝ հայտնի լիվերպուլյան քառյակի մասին գրքերի հեղինակը, հենց այդ կիթառն է նա օգտագործել իր Love Me Do հիթի ձայնագրման ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս