Բաժիններ՝

Facebook-ը թողարկել է հավելվածների «թեթև» վարկած դանդաղ համացանցի համար

Facebook ընկերությունը որոշել է թողարկել նոր բջջային հավելված, որը նախատեսված է ոչ թանկ Android-սմարթֆոնների ու դանդաղ համացանցի համար: Այս մասին այսօր հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, հայտնում է digitalpages.ru-ն:

Հավելվածը, որն ստացել է Facebook Lite անվանումը, կշռում է ընդամենը 1 մեգաբայթ: Շնորհիվ տվյալ ծրագրի՝ կարելի է միանալ սոցցանցին անգամ այն ժամանակ, երբ չկա կայուն ու գերարագ համացանցին միանալու հնարավորություն:

Հավելվածի ստեղծողները վստահ են, որ դա թույլ կտա սոցցանցին հավելյալ ճանաչում ձեռք բերել, ինչպես նաև ավելացնել օգտատերերի թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս