Բաժիններ՝

Գարուն-ամառ-2015 արևապաշտպան ակնոցների գլխավոր թրենդները

Ամառը նշանակում է վերադարձ սիրելի միկրո շորտերին, ծղոտե գլխարկներին ու գլադիատոր սանդալներին, սակայն դրանք չեն ունենա նույնքան շլացնող տեսք առանց ակնոցի:

Ամառային սեզոնի գլխավոր աքսեսուարների նորաձևությունը հաճախ է փոխվում, այդ իսկ պատճառով ակնոցները հարկավոր է հաճախ նորացնել: ELLE-ը ներկայացնում է գարուն-ամառ-2015 արևապաշտպան ամենամոդայիկ ակնոցները:

Կլոր շրջանակներով ակնոցներ

Aknoc (5)

Կարդացեք նաև

1970-ականների ազդեցությունը ակնհայտ է այս ամռան վրա: Դարձյալ նորաձև են լայն պլաստիկից կամ մետաղից կլոր շրջանակներով վինտաժային արևապաշտպան ակնոցները: Դրանք կերպարին ռետրո շունչ են հաղորդում ու հիանալի են նայվում զամշե ժակետների, միդի փեշերի ու մաշված դենիմից զգեստների հետ:

Նախշազարդ ակնոցներ

Aknoc (1)

Նախշազարդ, մետաղական դետալներով, գունավոր ապլիկացիաներով ակնոցները այս սեզոնում կլինեն ոչ միայն հասարակ աքսեսուար, այլւ ամառային կերպարի գլխավոր շեշտը: Աչքի ընկնող ակնոցներ են հայտնվել բազմաթիվ առաջատար դիզայներների հավաքածուներում, որոնք որոշել են մի քիչ տուրք տալ երևակայությանը:

Հայելանման ավիատորներ

Aknoc (2)

Նման ակնոցները ոչ միայն թաքցնում են հոգնած աչքերը արտացոլող լինզաների օգնությամբ, այլև ընդգծում են ամառային կերպարի երիտասարդական տրամադրվածությունը: Դրանք հիանալի կերպով համադրվում են մաքսի զգեստների ու գլադիատոր սանդալների հետ:

Սպիտակ շրջանակ

Aknoc (4)

Ամառվա թոփ-թրենդը սպիտակ պլատիկից լայն շրջանակն է, որից պատրաստված ակնոցները հաճախ են հանդիպում առաջատար նորաձևության տների հավաքածուներում: Այն իդեալական կերպով համադրվում է գրասենյակային հագուստի կամ ամառային վառ զգեստի հետ:

Խոշոր CAT EYE

Aknoc (3)

«Կատվային» շրջանակը մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ նորաձև: Դա զարմանալի չէ, քանի որ նման հաջող ձևը թույլ է տալիս լայնացնել աչքերն ու մեղմել արտահայտիչ այտոսկրերը:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս