8 պատճառ՝ լողով զբաղվելու համար
Takprosto.cc կայքը գրում է, որ լողը հայտնի սպորտաձև է, որն օգտակար է բոլորին: Այն մի շարք օգտակար հատկություններ ունի:
1. Լողի ընթացքում ակտիվանում են գրեթե բոլոր մկանները: Այդ պատճառով անհրաժեշտ չէ մարզել մարմնի յուրաքանչյուր հատվածի մկանները: Լողալիս աշխատում են մարմնի բոլոր մկանները:
2. Լողը հիանալի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գեղեցիկ մեջք ունենալ:
3. Այս սպորտաձևը հիանալի պրոֆիլակտիկա է սրտային հիվանդությունների համար: Եթե կանոնավոր լողաք, կարելի է մեծացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
4. Լողալը հիանալի միջոց է շնչառական մկանների ամրացման համար: Այն կօգնի լավացնել շնչառությունը:
5. Այն կօգնի բարձրացնել իմունիտետը, մրսածությունը ձեզ համար այլևս խնդիր չի լինի:
6. Լողալն ավելի լավ է օգնում նիհարել, քան ֆիթնեսը: Դրա ընթացքում ոչ պակաս կալորիաներ են այրվում, քան վազքի: Լողալու ընթացքում հոդերն ու ողնաշարը վնասելու հավանականությունը նվազագույնն է:
7. Լողը հիանալի միջոց է սթեսի դեմ, այն հանգստացնում է, օրգանիզմին էներգիա տալիս:
8. Այն հրաշալի հոբբի է: Դուք չեք ձանձրանա դրանից, քանի որ լողի բազմազան ձևեր կան:
Թարգմանությունը 168.am-ի