Բաժիններ՝

2015 թվականի ամռան 5 հակատրենդները

Տրենդների մասին խոսում են ամենուր, ամեն տեղ կարելի է կարդալ, թե որոնք են այս շրջանի ամենատարածված տրենդները: Իսկ 168.am-ը հավաքագրել է 2015 թվականի ամառային այն տրենդները, որոնք արդեն, մեղմ ասած, հնացել են և դուրս են եկել կիրառությունից: Ձեզ ենք ներկայացնում այս տարվա հակատրենդները:

1. Լայն տաբատներ

Փողոցում շատ կարելի է հանդիպել արևելյան ոճի տաբատներով աղջիկների, սակայն այդ տիպի տաբատները նորաձև և տրենդային չեն: Ոճաբանները դժվարանում են նշել մի ժամանակաշրջան, երբ այս տաբատները համարվել են նորաձև: Եթե ունեք նման տաբատ, ապա կարող եք օգտագործել դրանք տանը հեռուստացույց դիտելիս: Նման տաբատն ունակ է փչացնելու նույնիսկ ամենագեղեցիկ կառուցվածքը:
moda
2. Ամառային երկարաճիտ կոշիկներ

Այժմ շատ տարածված են ամառային երկարաճիտ կոշիկները՝ կրունկներով կամ առանց դրանց: Նորաձևության մասնագետները նշում են, որ չեն հասկանում, թե ինչու են այս կոշիկները մինչ օրս այդքան տարածում գտնում: Դրանք արդեն հնացած տրենդ են:

Կարդացեք նաև

koshik

3. Շատ նեղ հագուստ

Ոճաբանները նշում են, որ շատ նեղ հագուստն այս տարի այնքան էլ ակտուալ չէ. հատկապես ամռանը խորհուրդ չի տրվում կրել նման հագուստ: Նման զգեստները կարելի է կրել պաշտոնական հանդիպումների կամ կոկտեյլային երեկույթների դեպքում: Ամռանը մարմինը պետք է ազատ թողնել:

hagust

4. Ծաղկե մազակալներ

Անցյալ տարի շատ տարածված և նորաձև էին ծաղիկներից պատրաստված մազակալները: Սակայն այս տարի դրանք դուրս են եկել ակտուալ տրենդների շարքից: Ոճաբանները խորհորդ են տալիս դրանք շատ հեռու չպահել, քանի որ 2016թ. աշնանը դրանք գուցե նորից դառնան նորաձև:
abadok

4. Հունական սանրվածք

Հունական սանրվածքներն իրոք շատ գեղեցիկ և կանացի են:Նախորդ տարիներին տարբեր մշակույթներ կրող կանայք հունական սանրվածքներով սեթևեթում էին փողոցներում: Նմանատիպ սանրվածքները շատ գեղեցիկ են թե՛ առօրյայում, թե՛ երեկույթների ժամանակ, սակայն վարսահարդարները փաստում են, որ այս սանրվածքն արդեն ապրել է իր ժամանակաշրջանը:
sanrvacq
Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս