Իմպրեսիոնիստների գլուխգործոցները կվաճառվեն Christie’s-ում ու Sotheby’s-ում
Կլոդ Մոնեի, Ռենե Մարգրիտի, Պաբլո Պիկասոյի ու Մարկ Շագալի կտավները աճուրդի են հանվելու Christie’s-ի կողմից հունիսի 23-ին Լոնդոնում, հայտնում է Associated Press-ը:
Աճուրդի թոփ-լոտում են Կլոդ Մոնեի «Մանուշակույն հիրիկներ» (նախնական գինը՝ 6-9 մլն ֆունտ-սթեռլինգ), Պաբլո Պիկասոյի «Գլուխը», (նախնական գինը՝ 4,8-6,5 մլն ֆունտ-սթեռլինգ) ու Մարկ Շագալի «Ծաղկեփունջ պատուհանի մոտ» կտավները՝ 2,5-3,5 մլն ֆունտ-սթեռլինգով:
Իր հերթին, Sotheby’s աճուրդի տունը հունիսի 24-ին աճուրդի կհանի իմպրեսիոնիստների ամենականոնիկ աշխատանքներից մեկը համարվող Էդուարդ Մանեի «Բար «Ֆոլի-Բերժար» աշխատանքը:
Գլուխգործոցը գնահատվում է 15-20 մլն ֆունտ-սթեռլինգ: