Բաժիններ՝

ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենածեր կատուն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում սատկել է աշխարհի ամենածեր կատուն: Ինչպես հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքում, Տիֆանի (Tiffany Two) անունով կատուն սատկել է 27 տարեկան 2 ամսական ու 20 օրական հասակում:

Մարդկային տարիքի հաշվարկելիս ստացվում է, որ կատուն եղել է մոտ 125 տարեկան:
Տիֆանին ծնվել էր 1988թ. մարտի 13-ին Սան-Դիեգո քաղաքում: Կենդանու տերը վերջինիս գնել էր 10 դոլարով, երբ կատուն ընդամենը 6 շաբաթական էր:

Կատվի տիրուհու խոսքով՝ մինչ սատկելը կատուն ունեցել է լավ տեսողություն ու լսողություն: Տիֆանին 2015թ. փետրվարին գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս