7-ամյա երեխան հավաքել է ավելի քան 600.000 դոլար, որպեսզի բուժի ընկերոջը
Դիլանը 7 տարեկան է: Նրա ընկերը` Ջոնան, ունի շատ հազվագյուտ հիվանդություն: Երբ Ջոնայի բուժման համար գումարը վերջացավ, Դիլանը որոշեց օգնել նրան: Նա գրեց «The Chocolate Bar» գիրքը, որը և օգնեց հավաքել ավելի քան 600.000 դոլար` հիվանդության ուսումնասիրության համար: Ջոնան ունի լյարդի հազվագյուտ հիվանդություն, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի վտանգավոր ցածր մակարդակի: Նա աշխարհում այդ հիվանդութունն ունեցող 500 երեխաներից մեկն է, և ներկա պահին այդ հիվանդությունը դեռևս բուժում չունի:
Երեխային պետք է մի քանի ժամը մեկ կերակրել որովայնում տեղադրված խողովակով: Դիլանն իր ընկերությունը Ջոնայի հետ նկարագրում է՝ որպես «զարմանահրաշ, ինչպես շոկոլադը», դրա համար էլ հենց այդպես է անվանել գիրքը: Մարդիկ ԱՄՆ-ի 50 նահանգներից և աշխարհի 42 երկրներից ձեռք են բերել «The Chocolate Bar»-ը, և ամեն մի ցենտը կուղղվի բժիշկ Դեյվիդ Վեյնշտեյնի լաբորատորիա, ով փնտրում է այդ հիվանդության բուժման դեղամիջոցը: Դիլանը համոզված է, որ բժիշկը դա կանի: Այն հարցին, թե ինչ կանեն ինքն ու Ջոնան 10-15 տարի հետո, Դիլանը պատասխանեց. «Մենք կավարտենք միջնակարգ դպրոցը, և հավանական է, որ Ջոնան արդեն բուժված կլինի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը