Կյանքի իմաստության բացիկներ
Կյանքը մեր ամենաանխոնջ ուսուցիչն է: Այն մեզ մատուցում է բազում դասեր, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են իսկական աշխարհիկ իմաստության:
AdMe.ru հավաքել է բացիկներ` հարուստ կենսափորձով մարդկանց մասին:
1. Եթե կինը գեղեցիկ է, ասա նրան, որ նա խելացի է: Եթե խելացի է, ասա, որ գեղեցիկ է: Եթե կասկածում ես, ասա, որ նա նիհարել է:
2. Չգիտե՞ք՝ ինչպես զբաղեցնել հարևաններին, նրանց wi-fi-ի գաղտնաբառը տվեք:
3. Որոշ բաներ մենք սկսում ենք գնահատել միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք: Օրինակ` տաք ջուրը:
4. Ժամանակին լռելը մեծ տաղանդ է, որը, ցավոք սրտի, ես չունեմ:
5. Դժվար է մեղավոր ուրախություններից անցնել անմեղի:
6. Երբ կինն ուզում է իմանալ տղամարդու կարծիքը, իրականում նա ուզում է լսել իր կարծիքը` բաս ձայնով:
7. Հնարավոր չէ միաժամանակ լինել ինքնավստահ, գեղեցիկ, սրամիտ և սթափ:
8. Հանգիստ քնելու համար պետք է հանգստացնող լոգանք ընդունել, կանաչ թեյ խմել և նռնակ նետել պատուհանի տակ աղմկող հիմարների վրա:
9. Երկուսով ապրել, նշանակում է՝ միասին լուծել խնդիրները, որոնք չէին առաջանա, եթե Դուք չսկսեիք ապրել երկուսով:
10. Հին ճապոնական իմաստությունը փաստում է. «Նի Սի», ինչը նշանակում է. «Եղիր անվրդով, ինչպես լոտոսի ծաղիկը` ճշմարտության տաճարի ստորոտին»:
11. Շատ տղամարդիկ ասում են, որ կինը եղնիկի նման բարեկազմ պետք է լինի: Ուշադրություն. էգ եղնիկի միջին քաշը 120 կգ է:
12. Ասում են, որ մուլտֆիլմերը չեն ազդում կյանքի վրա: Բայց շատ մարդիկ առայսօր ուտում են սենդվիչները` երշիկը ներքև, միայն նրա համար, որ մի կատու ասել է, որ այդպես ավելի համեղ է:
13. «Պետք չէ նյարդայնանալ» բառերն օգնում են մարդուն հասնել նորմալ կատաղության աստիճանի:
14. Ղեկավարության ամենասիրած արտահայտությունն է. «Անփոխարինելիներ չկան»: Բայց երբ հասնում է արձակուրդ գնալու քո հերթը, վե՛րջ, դու միակն ես:
15. Որքան շատ եմ ուտում, այնքան ավելի եմ ուզում ուտել: Որքան շատ եմ քնում, այնքան ավելի եմ ուզում քնել: Որքան շատ եմ աշխատում, այնքան… ոչ, այստեղ դա չի աշխատում:
16. Թեթև հիմարությունը դարձնում է մարդուն գրեթե անխոցելի:
17. Շաբաթ և կիրակի օրերին մարդիկ չեն գրում սոցկայքերում: Միանգամից պարզ է դառնում, որ մարդիկ գործ են անում, ոչ թե աշխատանքի վայրում են:
18. Դժվար է մարդու ուղեղը գլխից հանել, եթե այն բացակայում է:
19. Ինչպես իմ տատիկն էր ասում` ձեռքերի ամենալավ վարժությունը փող հաշվելն է: Հանեք ցավը, լավացրեք տեսողությունը, ախորժակը, զգեստապահարանը, արտաքին տեսքը և բնակարանային պայմանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը