Սովորաբար հարմարավետ է համարվում այն աշխատավայրը, որտեղ ոչ մի ավելորդ բան չկա: Գիտնականները, սակայն, ըստ կայքի, հերքել են այս վարկածը: Նրանք կարծիք են հայտնել, որ գրասենյակում տեղադրված կանաչ բույսերն ազդում են աշխատունակության վրա: Ավելի վաղ կատարված հետազոտություններն էլ իրենց հերթին՝ ցույց էին տվել, որ աշխատասենյակում տեղադրված բույսերը հանում են սթրեսը և օգնում են ավելի ուշադիր լինել:
իտնականները գտնում են, որ աղջիկներն ավելի հաճախ են բջջային հեռախոսներ կիրառում սոցիալական փոխհարաբերությունների նպատակով, օրինակ՝ որպեսզի հարաբերություններ ստեղծեն, և հաղորդագրությունների և էլեկտրոնային փոստի միջոցով շփվեն լուրջ թեմաների շուրջ: Երիտասարդ տղաներն ուղարկել են մոտավորապես նույն քանակությամբ նամակներ, սակայն ծախսել են առավել քիչ ժամանակ:
Մի անգամ Կլեոպատրան և նրա սիրելին՝ Մարկ Անտոնին, գրազ եկան, որ ընթրիքի ընթացքում Կլեոպատրան կարող է բավական հեշտությամբ շատ գինի խմել. «գրազի արժեքը» 10 մլն սեստերցի էր: Ընթրիքի սկզբում Կլեոպատրան սև մարգարտե ականջօղերը նետեց գինու մեջ: Քիմիական ռեակցիայի արդյունքում գինին վերածվեց ըմպելիքի, որը կարելի էր հեշտությամբ միանգամից խմել:
Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 44 տոկոսն ինքնուրույն է իմանում կնոջ դավաճանության մասին, 30 տոկոսը դրա մասին իմանում է կնոջից, 21 տոկոսը՝ պատահաբար, 3 տոկոսին էլ օգնություն է անհրաժեշտ լինում:
Անբավարար քունը առաջին հերթին ազդում է մտավոր աշխատանքի վրա: Դուք սկսում եք աշխատել, մտածել ավելի դանդաղ, ռեֆլեքսները թուլանում են, իսկ ուղեղի աշխատանքի ճկունությունը անկում է ապրում:
Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչեւ 100.000 դրամ: Դիմողների պակաս չի գրանցվում, անգամ մշտական այցելուներ են լինում` ամեն անգամ տարբեր զուգընկերների հետ, ովքեր էլ վճարում են վիրահատության համար:
Չնայած սոլյարիի միջոցով արևայրուք ընդունելը վտանգավոր է առողջության համար, սոլյարիի սրահները ողջ աշխարհում շարունակում են մեծ տարածում ունենալ:
Հեռախոսը մաքրելու համար կարող եք օգտագործել նաև փոշեծծիչը. այն օգնում է դուրս հանել խոնավությունը: Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել ֆեն. այն խոնավությունը տեղափոխում է ոչ տեսանելի մասեր՝ դժվարացնելով հեռախոսի չորանալը:
Եթե պատրաստի թեյը մի քանի ժամ թողնեք սովորական պայմաններում, ապա թեյի մեջ կսկսեն ձևավորվել բակտերիաներ և վնասակար միացություններ:
Այն ժամանակվանից, երբ ժամացույցը դարձավ աքսեսուար, որը կրում էին նաև աշխատանքի գնալիս, սկսեցին արտադրվել ժամացույցներ, որոնք մարդիկ կրում էին ձախ ձեռքին:
Ամենաթանկ ջինսն արժե 60.000 դոլար: Դա Levi Strauss & Co ընկերության կողմից 1951թ. արտադրված ջինսե տաբատն է: Աշխարհում ամենաերկար ջինսը 68 մետր երկարություն ունի: Այն կշռում է 3 տոննա:
Փայտիկներն ուտելու համար սկսել են օգտագործվել մեր թվարկության 400-500 թվականներից սկսած: Դա, ամենայն հավանականությամբ, կապված էր բնակչության թվի արագ աճի հետ. մթերքը բոլորի համար չէր հերիքում, և բնակիչներն այն կտրտելով բաժանում էին փոքր մասերի, որպեսզի այն արագ եփվեր և հնարավոր լիներ բաժանել մեծ թվով մարդկանց: Այդ մանր կտորները հեշտ էր բռնել փայտիկներով, որոնց պատրաստումը շատ հեշտ էր և ոչ ծախսատար: Այդ է պատճառը, որ նորամուծությունն արագորեն տարածվեց ողջ երկրում:
Facte.ru կայքը հրապարակել է Apple ընկերության որոշ աշխատակիցների տարեկան աշխատավարձի չափը: Նշենք, որ Apple ընկերությունն ամենացանկալի աշխատավայրերից մեկն է:
Յուրաքանչյուր օրենք սարդոստայնի է նման. թույլը խճճվում է դրանում, ուժեղը՝ պատռում այն:
Կաշվի որակը կարելի է ստուգել նաև սովորական ջրի միջոցով։ Բանն այն է, որ իսկական կաշին ներծծում է ջուրը, և դրա գույնը մգանում է։ Մինչդեռ արհեստական կաշվն վրա ջուրը ոչ մի ազդեցություն չի թողնում։ Հեղուկի կաթիլը պարզապես գլորվում է դրա մակերեսի վրայով։
Միջազգային արարողակարգով զարդերի ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 13 -ը, ներառալ՝ զարդ հիշեցնող կոճակները։ Ձեռնոցի վրայից մատանի չի կարելի կրել, սակայն ապարանջան կարելի է։
Որքանով են մարդիկ կարեկից ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, արդյոք անցորդները կօգնեն անծանոթին, ով անսպասելիորեն իրեն վատ է զգացել փողոցում։ Սոցիալական էքսպերիմենտը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում եւ ԱՄՆ Մայամի քաղաքում։
Էվերեստի վրա գտնվում է ավելի քան 200 դիակ, որոնցից շատերն օգտագործվում են որպես ցուցանակ ալպինիստների համար:
Գիտնականները նշում են, որ աշխատանքային սեղանին միկրոբների քանակը 100 անգամ գերազանցում է խոհանոցի սեղանին միկրոբների քանակին, 400 անգամ՝ զուգարանակոնքին գտնվող միկրոբների քանակին:
Արևն օրգանիզմում մեծացնում է էնդորֆին հորմոնի քանակը. էնդորֆինը հաճույքի հորմոնն է: «Ուրախության որոշակի քանակ» ստանալով՝ մարդը սկսում է փայլել և դառնում է առավել սեքսուալ:
Մարդկության պատմության ողջ ընթացքում ոսկին համարվել է թանկարժեք մետաղ: Պատճառներից մեկը, որ հնագույն ժամանակներում ապրող մարդն ուշադրություն դարձրեց այս մետաղի վրա, կարող էր լինել այն հանգամանքը, որ դրան հնարավոր է հանդիպել բնության մեջ. պետք չէ խառնել բազմաթիվ մետաղներ՝ ոսկի ստանալու համար:
«АвтоВАЗ» ընկերությունն այս տարվա աշնանը մտադիր է LADA ավտոմեքենաների արտադրությունը կրճատել 25 հազար միավորով` պայմանավորված ռուսաստանյան շուկայում ավտոմեքենաների վաճառքի նվազմամբ:
Իգգի անունով շանը գտել էին Մեքսիկայի փողոցներում: Նա վարակված է եղել հիվանդությամբ, որի արդյունքում կորցրել է մի աչքը:
Սերբիայում գտնվող այս տունը կառուցված է Դրինա գետի մեջտեղում՝ քարի վրա: Արդեն 45 տարի է՝ բնակարանը կառուցված է. այդ ընթացքում այն դիմացել է ուժեղ քամիների և ջրհեղեղների:
Ամենահայտնի արջուկի՝ Վիննի Թուխի պատմությունը սկսվել է 1921թ. օգոստոսի 21-ին, երբ գրող Ալան Ալեքսանդր Միլնը իր որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին, փափուկ արջուկ նվիրեց: Տղան այդ ժամանակ դառնում էր մեկ տարեկան: Այդ ժամանակվանից 1921թ. օգոստոսի 21-ը համարվեց Վիննի Թուխի ծննդյան օրը:
Պարզվում է՝ հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնը ինքն է մտածել հատուկ կոշիկներ ստեղծել: Արտաքուստ թվում է, որ դրանք սովորական կոշիկներ են, միայն բարձր կրունկներ ունեն:
«Եվրատեսիլ 2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը կարողացավ գրավել երաժշտական աշխարհը. այժմ հերթը մոդելային բիզնեսինն է:
Կնոջ համար տարիքն ամենագլխավորը չէ. հնարավոր է լինել հրաշալի 20 տարկանում, հմայիչ`40 տարեկանում եւ մնալ անզուգական մինչեւ կյանքի վերջը:
Սեքսն անցկացնում է գլխացավը: Սեռական հարաբերության ժամանակ էնդորֆին անունով հորմոնների առաջացման արդյունքում մարդիկ հաճույք են զգում. բացի դա՝ դրանք ցավազրկող ազդեցություն են ունենում: Տեղեկատվությունը հատկապես օգտակար է այն անձանց համար, ում սեռական գործընկերները հրաժարվում են սեռական հարաբերություն ունենալ՝ նշելով, որ գլխացավ ունեն:
Այլ քաղաք կամ այլ երկիր մեկնելիս քչերի մտքով է անցնում միայնակ մեկնել։ Միշտ թվում է, որ ինչ-որ մեկի կամ մի քանի ընկերների հետ հանգիստն ավելի ուրախ կանցնի։ Չնայած սրան՝ միայնակ հանգիստն ունի իր առավելությունները։