Բաժիններ՝

Audi-ն առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենա է ներկայացրել

Audi ընկերությունը Ֆրանկֆուրտի Ավտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել է Audi Aicon ամբողջովին ինքնավար ավտոմեքենան՝ առանց ղեկի եւ ոտնակների: Այդ մասին ասված է ընկերության՝ սեպտեմբերի 12-ի հաղորդագրության մեջ:

Չորսդռնանի փոխադրամիջոցն աշխատում է էլեկտրականությամբ եւ մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 700-ից մինչեւ 800 կիլոմետր տարածություն: Ավտոմեքենայի ստեղծողներն ուշադրություն են դարձնում նրա արտաքին տեսքի եւ սրահի վրա: Ճակատային ապակին մեծացված է, ինչը մոդելը տարբերում է այս մակնիշի մյուս ավտոմեքենաներից, իսկ կողային պատուհանների ապակիները հնարավորություն ունեն թեքվելու աջ եւ ձախ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930