Բաժիններ՝

Toyota-ն կառուցել է մինիվեն՝ մահճակալով, խոհանոցով և լվացարանակոնքով

Toyota ընկերությունը Գերմանիայի շուկա է հանել Proace մինիվենը, որը պատրաստվել է բնության գրկում հանգստի սիրահարների համար: Մոդելն ստացել է բոլոր անհրաժեշտ սարքավորանքը քեմպինգի համար, ներառյալ մահճակալը։

Ճանապարհորդների համար Proace-ը պատրաստվել է QUQUQ ընկերության հետ համագործակցությամբ: Վենի ուղեբեռի հատվածամասում հայտնվել է ծալովի բոքս, որտեղ գտնվում են սալիկը եւ խոհանոցային զանազան սպասքներ: Toyota-ում նշել են, որ քեմպինգի համար վենը կարող է պատվիրվել ինչպես հինգ-, այնպես էլ յոթտեղանոց սալոնով:

Հավելավճարի դիմաց գնորդին կառաջարկեն ծալովի սեղանիկ եւ աթոռներ, ինչպես նաեւ Dachzelt ARB Simpson III հատուկ վրան, որը դառնում է ավտոմոբիլի շարունակությունը, եւ ռեյլինգներ՝ կտուրին «բեռնախցիկով»: Գերմանիայում Proace-ի նվազագույն արժեքը կազմում է 35 300 եվրո: Տուրիստական օպցիոնների լրիվ հավաքանին կնստի ավելի քան հինգ հազար եվրոյով ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս