Volkswagen-ը Crafter-ը դարձրել է երկհարկանի տուն անիվների վրա
Volkswagen ընկերությունը հրապարակել Է Crafter ֆուրգոնի նոր տարբերակի առաջին լուսանկարները: Այն ստացել է California XXL անվանումը եւ, Multivan-ի հիմքի վրա սովորական «Կալիֆոռնիայի» համեմատությամբ, ավելի է մոտեցել «տուն անիվների վրա» հասկացությանը: Նորույթի պրեմիերան կկայանա օգոստոսի վերջին Դյուսելդորֆի պրոֆիլային ավտոշոուում:
«Կալիֆոռնիա»-ից» XXL-քեմպերի գլխավոր տարբերություններից մեկն է դարձել շատ բարձր ամրակայված կտուրը: Սալոնի լուսնակարներ առայժ չկան, սակայն ամենայն հավանականությամբ ուղղաձիգ տարածությունը կօգտագործվի «երկրորդ» հարկում մահճակալ տեղադրելու համար:
Դատելով ըստ ինտերիերի սքեթչի՝ մոդելի «առաջին» հարկում տեղակայված է գրեթե լիարժեք խոհանոց: Դրա հետ մեկտեղ վենի հանդերձման մեջ են մտնում սառնարանը, ինչպես նաեւ ցնցուղ եւ զուգարան կազմակերպելու հնարավորությունը: Ավտոմոբիլի կողային մասի վերեւի կողմից վերնածածկ է տեղադրված: Նորույթի մասին լրացուցիչ մանրամասներ առայժմ չկան: