Harley-Davidson-ը մոտոցիկլետները ներկել է ջինսի գույնով
Միացյալ Նահանգների Harley-Davidson ընկերությունն իր 115-ամյակի պատվին թողարկում է սահմանափակ շարքի մոտոցիկլետներ: Դրանք ներկված են հատուկ մշակված գույնով՝ Blue Denim: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Մոտոցիկլետներից մի քանիսի բաքերին ձեռքով նկարված է արծիվ: Այն կունենան սոսկ չորս մոդելներ՝ Forty-Eight-ը, Breakout-ը, Fat Boy-ը եւ Street Glide Special-ը: Մնացածները կզարդարեն ոճավորված մետաղանիշով:
Harley-Davidson Motor Company-ն հիմնվել Է 1903 թվականին, ներայում գտնվում է Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ): Բացի մոտոցիկլետներից, այն թողարկում է կահույք, ամանեղեն, հագուստ եւ կոշիկ:
2018 մոդելային տարում Harley-Davidson-ը կներկայացնի CVO ընտանիքի երեք նորացված մոդելներ, ինչպես նաեւ Street Glide Special եւ Road Glide Special մոդելները՝ արտադրված մուգ գունային սխեմայով: