Բաժիններ՝

Rolls-Royce-ը վերածել են «արքայադուստրերի ավտոմեքենայի»

Rolls-Royce բրիտանական լյուքս դասի ավտոարտադրողը ցուցադրել է Dawn կաբրիոլետի նոր երանգը: Այն ստացել է Caalled Fauxia անվանումը և հատուկ ստեղծվել է հավաքորդ Մայքլ Ֆյուքսի համար: Այդ մասին հայտնել է Luxurylaunches-ը:

Ավտոմեքենան ցուցադրել են Նրբագեղության մրցույթում, որն անցկացվել է Միացյալ Նահանգների Փեբլ-Բիչում: Նոր տեսքով ավտոմեքենան նմանվել է «արքայադուստրերի ավտոմեքենայի»:

Ավտոմեքենան այդ գույնով ներկելու գաղափարը սեփականատիրոջ մոտ ծնվել անցյալ տարի, երբ ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ նա տեսավ ֆուքսիայի ծաղիկը: «Ինձ դուր է գալիս Rolls-Royce բրենդի ժառանգությունը, և ես սիրում եմ այդ ավտոմեքենաները: Ես միշտ մարտահրավեր եմ նետում մյուս ավտոտերերին»,- պատմել է Ֆյուքսը:

Կաբրիոլետի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսալոնի շրջանակներում, որը կայացել է 2015 թվականի աշնանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031