Բաժիններ՝

Nvidia-ն համակարգիչ է մշակել առանց ղեկի և ոտնակների ավտոմեքենաների համար

Գրաֆիկական արագացուցիչներ եւ պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերությունն ստեղծել է համակարգիչ, որն օգտագործվելու է հինգերորդ մակարդակի ինքնակառավարման համակարգերով աշխատող ավտոմեքենաներում, որոնք կկարողանան տեղաշարժվել առանց մարդու օգնության, ուստի դրանց հարկավոր չեն լինի ղեկը, ոտնակները եւ հետեւի դիտահայելիները:

Նորույթն ստացել է Drive PX Pegasus անվանումը։ Համակարգչի գործունեությունն ապահովվում է Nvidia-ի սեփական մշակման Xavier զույգ չիպերով: Իր գաբարիտներով համակարգիչը համապատասխանում է ավտոմեքենայի գրանցման նշանին: Իր աշխատանքի մեջ այն օգտագործում է խցիկներից, ռադարներից, լիդարներից եւ ուլտրաձայնային տվիչներից ստացված տեղեկատվությունը:

Nvidia-ում նշել են, որ Drive PX Pegasus-ի արտադրողականությունը գերազանցում է վայրկյանում 320 տրլն գործողությունը, ինչն ավելի քան տասն անգամ մեծ է ընկերության՝ անօդաչուների համար նախատեսված նախորդ համակարգչի համեմատությամբ, որը կոչվում է Drive PX 2: Հավելենք, որ Nvidia ընկերությունն իր գործընկերներին Drive PX Pegasus համակարգիչը կսկսի տրամադրել 2018 թվականի երկրորդ կեսին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս