
Toyota-ն հիբրիդային լիմուզին է ներկայացրել ղեկավար աշխատողների համար

Toyota ճապոնական ավտոարտադրողը ներկայացրել է Century թոփ մոդելը: Այդ մասին հայտնել է Motor Authority-ն: Ներկայացուցչական ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին Տոկիոյի միջազգային ավտոսալոնում: Մեքենան հասանելի կլինի լյուքս դասի սեդանի եւ լիմուզինի տարբերակներով. այն կվաճառվի միայն Ճապոնիայում: Սալոնի հարդարման համար օգտագործվել է բուրդ, կաշի եւ փայտանյութ:
Ժամանցային համակարգը ներառում է 20 աուդիո-դինամիկներ եւ թվային մուլտիդիսփլեյ, որը տեղակայված է առջեւի նստոցների թիկնակների հետեւում: Ուժային սարքը հիբրիդային է. բաղկացած V-աձեւ ունեցող ութգլանային բենզինային շարժիչից՝ 5 լիտր աշխատանքային ծավալով եւ էլեկտրաշարժիչից: Ավտոմեքենայի մանրամասն տեխնիկական տվյալները դեռեւս չեն հրապարակվում: