Բաժիններ՝

Nissan ընկերությունը լուրջ խնդրի առջև է կանգնել

Տոկիոյի փոխադրամիջոցների վարչությունը Nissan ընկերության մի քանի գործարաններում անսպասելի տեխնիկական ստուգումներ է իրականացրել և լուրջ խնդիրներ հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը, Ճապոնական աշխարհահռչակ Nissan ավտոարտադրող ընկերության մի քանի գործարաններում Տոկիոյի փոխադրամիջոցների վարչության աշխատակիցները չարտոնված տեխնիկական ստուգումներ են իրականացրել, որոնց արդյունքում Nissan ընկերության կողմից արդեն արտադրված 1 միլինոից ավելի մեքենաներ հետ են կանչվել տեխնիկական անսարքությունների պատճառով:

Ավտոմեքենաների արտադրությունը կասեցվել է այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին Nissan ընկերությունը հանրությանը տեղեկացրել էր չարտոնված տեխնիկական ստուգումների մասին:

Նոր ստուգումների արդյունքում բացահայտված տեխնիկական խնդիրները շտկելու նպատակով Ճապոնական աշխարհռչակ Nissan ավտոարտադրող ընկերությունը պետք է շուրջ 200 միլիոն դոլարի ներդրում կատարի:

Reuters-ի հաղորդմամբ՝ Nissan ընկերության մի քանի գործարաններում ավտոմեքենաների պարտադիր տեխնիկական ստուգումներն իրականացվել են հատուկ որակավորում չունեցող մասնագետների կողմից:

Nissan ընկերության փոխանցմամբ՝ ներկայումս մասնավոր մեկ այլ ընկերություն այս գործով անկախ հետաքննություն է իրականացնում:

Տոկիոյի իշխանությունների այս որոշումը ներառում է նաև 2016 թվականին Ճապոնիայում վաճառված 386 հազար մարդատար ավտոմեքենաները, որոնց ընդհանուր արժեքը ճապոնական ավտոարտադրողի ամբողջ աշխարհում իրականացրած վաճառքի շուրջ 10 տոկոսն է կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս