Բաժիններ՝

General Motors-ը որոշեց հրաժարվել բենզինային և դիզելային ավտոմեքենաներից

Աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողներից մեկը՝ General Motors-ը, որը 9,5 մլն ավտոմեքենա է վաճառել անցյալ տարի, պլանավորում է ապագայում անցնել բացառապես վնասակար նյութերի զրոյական արտանետումներով ավտոմեքենաների արտադրության: Այդ մասին ասված է մակնիշի պաշտոնական հաղորդագրության մեջ։

General Motors-ում գտնում են, որ ապագան էլեկտրաքառերինն է, եւ ընկերությունը պլանավորում է դառնալ այդ սեգմենտի առաջատարը: Ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաներից լեկտրամոբիլներին անցումը տեղի կունենա մի քանի փուլով եւ տարբեր արագությամբ՝ հաշվի առնելով այս կամ այն երկրի շուկայի առանձնահատկությունները:

Առաջին փուլը կսկսվի երկու նոր էլեկտրաքառերի սերիական արտադրության գործարկմամբ (GM-ի մոդելային շարքում արդեն կան Volt-ը եւ Bolt EV-ը), որոնք կներկայացվեն առաջիկա 18 ամիսներին: Դրանք կդառնան այն 20 մոդելներից առաջինները, որոնք կոնցեռնի շարքում կհայտնվեն մինչեւ 2023 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս